Loading...
COMMENT.am
Today:  Sunday, 21 October, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%

Articles

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

21:34, Wednesday, 10 October, 2018
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…
    
    
    

Ուրիշի ցավը տեսնել կարողացո՜ղը սեփական ցա՜վը չի՛ տեսնում

և ակամայից փնտրում է ուրիշի ցավ տեսնելու ընդունակությամբ մեկ ուրի՜շ մարդու, որին հարցնի իր ցավի մասին…

Չգիտեմ դրան ի՞նչ են անվանում՝ սե՞ր, թախի՞ծ, անորոշ վիճա՞կ, անզգայությո՞ւն, անտարբերությո՞ւն, տաղտո՞ւկ,

հեգնա՞նք ճակատագրի, բախտի քմահաճ ձեռքերի սառնությո՞ւն,

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…


    

* * *

Կույր աչքի նման դռան զանգի կոճակը նայում է ուղիղ աչքերին, սեղմե՞լ և ամբողջ ցավը խեղդել ցուցամատի տակ թե՞ չսեղմել, թողնել, հեռանալ, բայց որ ոտքերը բերել հասցրել են այստեղ՝ մի դռան մոտ, որի ետևում բաբախում է սիրտ մեկ ուրիշի համար…

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…


    

Դուռը ճռռոցով բացվեց ցուցադրելով տղամարդու հպա՜րտ ու հաղթական մի ժպիտ, որն ավելի շուտ ասում էր «գիտեի, որ կգաս» քան «ուրախ եմ, որ եկար»

Մնացած ամե՜ն ինչ նո՜ւյնն էր, ինչպես որ լինում է ամբողջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ՝ գրկե՜լ, վերցնե՜լ ձեռքերի վրա, տանե՜լ մինչ բազմոց, համբուրվե՜լ ու ընթացքում ազատվել խանգարող շորերից, աչքերի փա՜յլ, թավշյա շոյանքնե՜ր, ռոմանտիկ խոսքերի շռայլ ցփնումնե՜ր…

հետո հոգոցնե՜ր,

հոգոցնե՜ր,

հետո պարտադիր լռությո՜ւն, տղամարդու ձե՜ռք, որը ձգվում է դեպի մոտ աթոռակը ու վերցնելով ծխախոտ վառում է - ծուխը փչելով առաստաղ, չգիտես ի՞նչ է մտածում… ինչպես որ լինում է ամբողջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ…


    

…ամբո՜ղջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ:


    

Այս անգամ տարբերվում էր մնացած բոլոր անգամներից՝ խանգարողը բուրմո՜ւնքն էր օդում՝ կանացի օտար օծանելիքի բուրմունքը, որը լուռ պառկած կնոջը հաճելի թվալու փոխարեն տհա՛ճ էր ու վիրավորական:

Բուրմունքը զգացել էր դեռ դուռը բացվելիս, կարող էր լուռ շրջվել ու հեռանալ, բայց չգիտես ի՞նչու ներս էր մտել, ի՞նչու…

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…


    

* * *

Պատուհանից սկսեցին երևալ կիսափայլող աստղերը, մե՜կ… երկո՜ւ…

…փայլող՝ ինչպես լուռ իրար կողք պառկած զույգը, որոնց կարող էին նախանձել բազմաթիվ այլ զույգեր, որոնք չէին կարող լսել սենյակում ծնված ու դեպի առաստաղ բարձրացող մտքերը…

«Հիմա կհագնվի՜, կգնա՜, ես կասեմ չե՛մ թողնի, որ գնաս, նա ամենուամենայնիվ կգնա՜, ես չե՛մ պահի նրան, ինչպես ամեն անգամ չեմ պահել,

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…»


    

«Սե՞ր, լինո՞ւմ է թե՞ չի լինում, անհասկանալի է, բայց համոզվո՜ւմ եմ, որ բազմաթիվ սիրո տեսակների մեջ ամենատարածվածը ակնթարթային սերն է,

հաճելի՜, գրավո՜ղ և միաժամանակ տհա՜ճ ու զզվելի, գուցե՞ միայն ինձ մոտ է այդպես…

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…»


    

- Ես գնամ, ո՜ւշ է:

- Չե՛մ թողնի, մնա ինձ մոտ:

Կանացի ժպիտը սպանի՛չ էր ու հասկացնել տվեց, որ հասկացել է ամեն ինչ ՝

մեկ ուրիշ կնոջ գոյությո՜ւնը, օծանելիքի օտար բուրմո՜ւնքը, լողարանում կախված վարդագույն սրբիչը…

Հագնվում էր դանդա՜ղ, վստահ, որ տղամարդը հետաքրքրությամբ նայում է, չգիտես ինչու հարցրեց.

- Շուրթերս նույն հա՞մն ունեն, վանիլի՞, գժվեցնո՞ղ:

Տղամարդը գլխով արեց, չնայած կինը մեջքով էր իրեն:


    

Կինը զգաց տղամարդու իր նման դժբախտ լինելը ու կրկին չգիտես ինչու հարցրեց.

- Թողնում ես գնամ, որ հաջորդ անգամ ավելի՞ ուժեղ սիրես, միշտ այդպես ես ասել, այսօր լռո՜ւմ ես:


    

Դռան մոտ երկուսն էլ հասկացան, որ վերջացավ դժբախտությունը և ուրախանալու փոխարեն նայեցին իրար տխուր հայացքներով:

- Տխո՞ւր ես:

- Տխո՜ւր եմ: Էլ ի՜մը չես, գիտե՜մ:

Դուռը ճռռոցով փակվեց:


    

* * *

Դռան ետևում տղամարդը նստեց հատակին ու երկու ափերով բռնեց գլուխը:

Գլուխը պտտվում էր օտար օծանելիքի բուրմունքից ու շուրթերին դեռ իրեն զգացնել տվող վանիլի համից…մեղավո՞ր եմ, մեղավոր չե՞մ…

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…


    
    

Կինը նայում էր փակված դռանը, ավելի ճիշտ արդեն զզվելի թվացող դռան զանգի կոճակին, որը չգիտես ինչու մոտ երկու ժամ առաջ սեղմեց ու…

Այդպես էլ չհասկացավ՝ ճի՞շտ վարվեց թե՞ սխալ…

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…


    

Հ.Գ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…թե ի՞նչ կզգաք իմ գրածը կարդալիս-

շա՜տ եմ խնդրում չմեղադրել հերոսներից ոչ մեկին,

իսկ եթե իրոք ցանկություն կլինի մեղադրել՝ ապա միայն ինձ:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1024 | 0 | 0
Facebook
Spokesperson