Loading...

Articles

Առաջին քայլերը Բյուրեղավանից՝ դեպի մեծ ֆուտբոլ...

18:43, Wednesday, 10 October, 2018
Առաջին քայլերը Բյուրեղավանից՝ դեպի մեծ ֆուտբոլ...
     12-ամյա Արթուրը երազում է դառնալ հայտնի ֆուտբոլիստ, որպեսզի իր փոքրիկ հայրենիքը, քաղաքը ներկայացնի աշխարհին. «Երազում եմ խաղալ աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ, հայտնի ակումբներում: Շատ եմ ուզում, որ իմ անունն էլ գրվի ամենուր», - ասում է նա: Խելացի դեմքով, սպորտային կեցվածքով պատանին առաջին քայլերը սկսել է Բյուրեղավանի մարզադպրոցի ֆուտբոլի խմբակից՝ մարզիչ Հարութ Ծատուրյան: «Ես 5 տարեկան էի, երբ ընկերոջիցս իմացա, որ մեր քաղաքում ֆուտբոլի խմբակ է գործում: Հայրիկիս հետ գնացի, ընդունվեցի մարզադպրոց՝ ընկեր Հարութի մոտ, պարապեցի 3 տարի: Նա միշտ ասում էր, որ ես ուժեղ ֆուտբոլիստ կարող եմ դառնալ, եթե սկսեմ պարապել պրոֆեսիոնալ ակումբներում: Հայրս էլ երիտասարդ տարիներին զբաղվել է այս սպորտաձևով, մասնակցել է Հայաստանի առաջնությանը: Հետո խաղացել է Բյուրեղավանի «Վետերաններ» թիմում: Նրա հետ մեր բակում միշտ խաղացել ու խաղում ենք ֆուտբոլ: Ես միշտ ֆուտբոլի մեջ եմ, թե՛ տանը, թե՛ ամենուր» - ժպտում է մեր զրուցակիցը: Արթուր Միխայելյանը մարզումները «ՓՅՈՒՆԻԿ» ակումբում սկսել է 2015թ-ից: Նրա մարզիչ Վիգեն Աբրահամյանն ասում է. «Դեռ վաղ է խոսել ապագայից, սակայն կասեմ, որ շատ որակով ֆուտբոլիստ է, կարևորը լսող և ընդունակ է: Գնալով կատարելագործվում է շնորհիվ իր աշխատասիրության, չափից շատ աշխատասեր է»: Արթուրը հիմա խաղում է «ՓՅՈՒՆԻԿ» ակումբի ֆուտբոլի պատանեկան հավաքականում, կրում է 20 համարի մարզաշապիկ: Հավաքականի հենակետային կիսապաշտպանն է, ով հանդիսանում է ամբողջ խաղի ղեկավարը: Գտնվում է հիանալի մարզավիճակում: Բյուրեղավանցի Արթուր Միխայելյանը 2017-2018 թվականներին ճանաչվել է «ՓՅՈՒՆԻԿ 1-06» տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Երևանի ֆուտբոլի մանկական Մ-12 գավաթի խաղարկությունում հաղթող ճանաչվելու համար: Հիմա վարպետության դասեր է անցնում Ռուսաստանից և Եվրոպայից Հայաստան ժամանած պրոֆեսիոնալ մարզիչների մոտ: Լիոնել Մեսսի և Ռոբերտո Կառլոս՝ ահա այն աշխարհահռչակ ֆուտբոլիստները, որոնց խաղերով ոգեշնչվում է պատանի հայ ֆուտբոլիստը, ով տարիներ հետո միջազգային խաղերում պիտի ներկայացնի մեր երկիրը: Հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին, ում խաղերից լավատեղյակ է, մեր հայրենակցի ոչ մի խաղ բաց չի թողնում: «Ես ուզում եմ գնալ իմ երազանքի հետևից, կդառնամ հայտնի ֆուտբոլիստ: Ամեն ինչ անելու եմ, որ Արթուր Միխայելյան անունը հնչի ֆուտբոլային բոլոր հարթակներում» - ասում է խելացի աչքերով մեր հերոսը:
     Արթուր Վալերիկի Միխայելյանը ծնվել է 2006թ-ի փետրվարի 3-ին Բյուրեղավանում: Սովորում է Բյուրեղավանի հիմնական դպրոցում: Բյուրեղավան համայնք Ազատ ժամանակ սիրում է գրքեր կարդալ ու մաթեմատիկա պարապել:
    
     Բյուրեղավան համայնք
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5057 | 0 | 0
Facebook