Եվրոպացի մարդաբանը աֆրիկյան ցեղերից մեկի երեխաներին մի խաղ է առաջարկում: Նա մրգերով լի մի զամբյուղ է դնում ծառի տակ և երեխաներին ասում է, թե նրանցից ով ամենաշուտը վազելով կհասնի զամբյուղի մոտ, դրա ամբողջ պարունակությունը կստանա: Ազդանշանը տրվում է, և բոլոր երեխաները միաժամանակ, իրար ձեռք բռնած, նետվում են առաջ…ու միաժամանակ հասնում են զամբյուղին: Քանի որ մրցությունում հաղթել էին բոլորը, մարդաբանը թույլ է տալիս, որ բոլորն էլ վայելեն զամբյուղի բարիքները: Երբ մարդաբանը երեխաներին հարցնում է, թե ինչու իրար ձեռք բռնած վազեցին, երբ նրանցից մեկը կարող էր մյուսներից առաջ ընկնել ու զամբյուղի ամբողջ պարունակությունը ստանալ, նրանք պատասխանում են.
«Ուբյունթու: Մեզնից մեկը ինչպե՞ս կարող է իրեն երջանիկ զգալ, եթե մյուսները տխրելու են»:
Այդ ցեղախմբի լեզվով «ուբյունթու» նշանակում է «Ես մենք ենք»: