Loading...

Articles

Կոտայքի մարզը ներկայացված է ֆրանկոֆոնիայի ավանում

13:13, Wednesday, 10 October, 2018
Կոտայքի մարզը ներկայացված է ֆրանկոֆոնիայի ավանում
     Հոկտեմբերի 9-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն ունեն ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը:
     Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առիթով բացված ավանում Ֆրանկոֆոն երկրներն ունեն իրենց տաղավարները:
     Ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ յուրաքանչյուր մարզ հնարավորություն ունեցավ ներկայացնել տեղանքին բնորոշ ցուցադրություն:
     Հայաստանի տաղավարում Կոտայքի մարզը ներկայացրել են Մեղրաձոր, Գառնի, Քասախ և Ջրվեժ համայնքները:
     Գառնի համայնքը ներկայացրել է Հացի պաշտամունքին նվիրված ցուցադրություն՝լավաշ, հատուկ հացազգիներից ձևավորված խաչբուռեր և փնջեր, Գառնիի ավանդական գաթան, թթու լավաշներ, չրերի տեսականի: Քասախ և Ջրվեժ համայնքների ժողովրդական վարպետները ներկայացրել են հուշանվերներ, իսկ Մեղրաձորի ժողովրդական վարպետ Ցողիկ Հակոբյանը ասեղնագործ և ժանյակագործ ցուցադրություն է ներկայացրել:
     Ավելացնենք, որ ցուցահանդեսին նախատեսված է մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի, մշակույթի գործերի, արհեստագործական իրերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ցուցադրություն:
    
    
    
     http://kotayk.mtad.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2222 | 0 | 0
Facebook