Loading...

Articles

Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել

13:04, Wednesday, 10 October, 2018
Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել

Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել, սակայն աշխատանքից ազատելու համար կա ընթացակարգ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ոչ պրոֆեսիոնալ կադրերի պաշտոնավարման հարցին։ «Պաշտոնյային, առավել եւս քաղծառայողին հենց այնպես չեն հեռացնում աշխատանքից, կա ընթացակարգ, եթե լինում է երկրորդ նկատողությունը, ապա անձը հեռացվում է աշխատանքից», –նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ հետեւություններ են արվել Արարատի մարզպետի թույլ տված սխալից 40 հեկտարի հետ կապված կամ Շիրակի մարզպետի հետ կապված միջադեպի առնչությամբ, նախարարն ասաց. «Շիրակի մարզպետի մասով տեղեկությունը չի հաստատվել, հերքվել է։ Շիրակի մարզպետը նշել է, որ այդ մասով դիմելու է պատկան մարմիններին, հերքում է պահանջել տվյալ լրատվամիջոցից։ Արարատի մարզպետի պարագայում էլ թվերի խնդիր է եղել, կարծում եմ՝ դա լուծելի խնդիր է, եւ յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել» ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բուռն քննարկման առարկա էր դարձել Արարատի մարզ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մարզպետի կողմից արված արտահայտությունը, թե Արարատի մարզում 40 հազար հեկտար կաթիլային ոռոգման այգի կա, որը, նրա պնդմամբ, շփոթմունք է եղել։

Շիրակի մարզպետի հետ կապված էլ մամուլը գրել էր, որ մարպետը ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին համարել էր ՀՀ–ում ՌԴ դեսպանը:
    
     http://armtimes.com

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3004 | 0 | 0
Facebook