Loading...

Articles

Արայիկ Խանդոյանը իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի

12:58, Wednesday, 10 October, 2018
Արայիկ Խանդոյանը իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը, իր քարտուղարությամբ, շարքերով և համակիրներով սրտի խորը կսկիծով գուժում է կուսակցության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մահը, որ տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։

Նա ծնվել էր 1971 թվականին ապրիլի 19–ին։
     Արայիկ Խանդոյանը իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից, և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը, զոհաբերելով և աջողջություն և ընտանեկան երջանկություն։
    
     Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2188 | 0 | 0
Facebook