Loading...

Articles

Ե՞րբ է ծնվել Հիսուսը. Ղուկաս և Մատթեոս ավետարանիչներն իրար հակասում են

12:17, Friday, 05 October, 2018
Ե՞րբ է ծնվել Հիսուսը. Ղուկաս և Մատթեոս ավետարանիչներն իրար հակասում են

Հին հռոմի քաղաքական գործիչներից մեկը` Պուբլիոս Քվիրինոսը, երկու անգամ նշանակվել է Սիրիա պրովինցիայի կառավարիչ (մ.թ.ա. 4 թվականին և մ.թ. 6 թվականին): Ըստ Ղուկաս ավետարանիչի` Հիսուս Քրիստոսը նրա կառավարման ժամանակ է ծնվել («Եվ (Հիսուսի ծնունդը) այն օրերում եղավ, որ հրաման դուրս եկավ Օգոստոս կայսրից, որ աշխարհագիր կատարվի: Սա առաջին աշխարհագիրը եղավ Քվիրինոսի` Սիրիայի կուսակալության ժամանկ» - Ղուկաս 2, 2): Ժամանակագրական այս սխալը ավետարանների խմբագիրների անգիտության արդյունք է: Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսը, վերջնականապես տիրելով Պաղեստինին, Երուսաղեմի գահից զրկում է Հերովդեսի որդի Արքեալեոսին, նրա փոխարեն թագավոր կարգելով ոչ հրեա Կոպոնիոսին: Ըստ հրեաների` այս փոխարկումը Հակոբի մարգարեության հետևյալ հատվածի իրականացումն է հաստատում. «Չի պակասի իշխանությունը Հուդայից, Եվ օրենսդիրը (ռուսերեն Աստվածաշնչում` «примиритель»)` նրա ոտքերի մեջտեղից. Մինչև որ Սելովը գա. Եվ նրանն է ժողովրդի հնազանդությունը» (Ծննդոց 49, 10): «Օրենսդիր» ասելով՝ Հակոբը, իբր, նկատի է ունեցել Քրիստոսին: Նրա «մարգարեության» իմաստն այն է, թե ընտրյալ ազգն ազատություն և պետականություն է ունենալու մինչև Հիսուս Քրիստոսի ծնունդը, մինչև այն ժամանակը, երբ արքայական գավազանը հրեայից առնվի և օտարին հանձնվի: Հրեա ժողովրդի մեջ Հակոբի «մարգարեության» հարուցած ոգևորությունն այնքան մեծ է եղել, որ գրեթե ամենուրեք մեսիաներ են ի հայտ եկել: Այս մեսիաներին հռոմեացիները խառնակիչներ են համարել ու կալանավորել են: Այս «մարգարեության» ընթերցումն ավետարանների հեղինակների կողմից հանգեցրել է նրան, որ Մատթեոսը Հիսուս Քրիստոսի ծնունդը հարմարեցրել է Հերովդեսի թագավորելու ժամանակաշրջանին (ուսումնասիրողները պարզել են, որ այդ դեպքում Հիսուսի ծնունդը տեղի է ունեցել մ.թ.ա 4 թվականին), իսկ այդ ժամանակաշրջանի իրադարձություններից անտեղյակ Ղուկասն էլ Հիսուսի ծնունդը վերագրել է այն տարվան, երբ Հրեաստանում կուսակալ է նշանակվել Քվիրինիոս: Իսկ դա տեղի է ունեցել մ.թ. 6 թվականին:

Այս հակասությունը, ինչ խոսք, եկեղեցուն անհարմար վիճակի մեջ է դնում, և առ այսօր ոչ մի գիտուն հոգևորական չի կարողանում անտեղյակ ավետարանիչների ստեղծած թնջուկն արձակել:


     Նկարում՝ Մարիամն ու Հովսեփը մարդահամարի համար ներկայացել են Քվիրինիոսին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7308 | 0 | 0
Facebook