Loading...

Articles

Մեր կողքին ապրող հերոսը ..

GM Smile Tour
Spokesperson:
GM Smile Tour
23:09, Tuesday, 02 October, 2018
Մեր կողքին ապրող հերոսը ..
     Ծանոթացե՛ք, Էդուարդ Մանուկյան է, ով ավելի շատ հայտնի է որպես «շոֆեր Էդո» : Վերջերս, Բաթումիից Երևան վերադառնալիս նկատելով, որ դիմացից ընթացող 50 տեղանի ավտոբուսը տարօրինակ ուղեգծով է շարժվում, վտանգելով իր կյանքը դուրս է եկել երթևեկության հանդիպակած գոտի, և ձայնային ու լուսային ազդանշաններով արթնացրել ավտոբուսի քնած վարորդին՝ փրկելով և՛ վարորդի, և՛ ուղևորների կյանքը:
     Էդուարդը GM Smile Tour-ի ամենահավատարիմ և ամենափորձառու վարորդն է: Մեր հաճախորդների գովեստի և շնորհակալական նամակներին ու զանգերին այժմ գումարվեցին նաև այդ ավտոբուսում եղած հաճախորդների ու նրանց հարազատների շնորհակալական խոսքերն ուղղված Էդուարդ Մանուկյանին:
     Մենք էլ մեր անունից ենք շնորհակալություն հայտնում Էդուարդին և բոլոր-բոլոր վարորդներին, ու մաղթում անփորձանք ճանապարհ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4273 | 0 | 0
Facebook