Loading...

Articles

Շնորհավոր Տուրիզմի համաշխարհային օր, թող որ Երևանը շարունակի մնալ այնքան հյուրընկալ, ջերմ, բարեկարգ ինչպիսին ներկայումս է. Մ. Բարաղամյան

14:43, Thursday, 27 September, 2018
Շնորհավոր Տուրիզմի համաշխարհային օր, թող որ Երևանը շարունակի մնալ այնքան հյուրընկալ, ջերմ, բարեկարգ ինչպիսին ներկայումս է. Մ. Բարաղամյան

Շնորհավոր Տուրիզմի համաշխարհային օր #WTD18
     #Երևանտուրիզմ
     2800-ամյա Երևանն միայն իրեն բնորոշ ջերմությամբ ամեն տարի դեպի իրեն է գրավում հազարավոր զբոսաշրջիկների: Նրանց մի մասը Երևանից հեռանում է կրկին այցելելու ցանկությամբ:
     Ոլորտը բարելավելու մեր հանձնառության առաջին իսկ օրից սկսեցինք զարգացնել մի ոլորտ, որ քաղաքային տնտեսության մեջ նոր էր և չբացահայտված:
     Մայրաքաղաքի զբոսաշրջային քարտեզներում ինտեգրել ուշադրության կենտրոնից դուրս մնացած երևանյան ներուժը, գործընկերային կապեր հաստատել քաղաքի զբոսաշրջային ինդուստրիայի հետ, ավելացնել տեղեկատվությունը, հաստատել միջազգային կապեր ու կազմակերպել քաղաքային-զբոսաշրջային միջոցառումներ, բարձրացնել Երևանի վարկանիշը:
     Վերջին 6 տարիների ընթացքում Երևանում տուրիզմի ոլորտում իրականացվեցին այնպիսի լայնածավալ ծրագրեր, ինչպիսիք են՝

1. Երևանի #կենդանաբանականայգու հիմնանորոգման ու արդիականացման ծրագիրը՝ վերածելով այն բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային և զբոսաշրջային տարածաշրջանային նշանակության վայրի;
     2. Ամբողջությամբ վերակառուցվեց Երևանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը՝ #Վերնիսաժը;
     3. Հիմնադրվեց #ԵրևանՍիթիՏուր զբոսաշրջային ծրագիրը, որն իրականացվում է 6 լեզուներով առ այսօր և միակ զբոսաշրջային արդյունքն է իր տեսակով մեր քաղաքում ավտոբուսային էքսկուրսիաների ոլորտում; /2017թ. ճանաչվել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» «Զբոսաշրջային Հայաստան» մրցանակաբաշխության շրջանակում;
     4. Տպագրվեցին քաղաքային զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ /հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն/, որոնք անվճար տրամադրվում են մեր քաղաքի հյուրերին;
     5. Զարկ տրվեց մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջությանը / ստեղծվեց #Երևանյանամառ եռամսյա միջոցառումների ծրագիրը, որն իր մեջ ներառում էր 60-ից ավելի զբոսաշրջային, մշակութային, մարզական ծրագրեր, հատկապես սիրվեցին #ԵրևանՏարազֆեստը, #Երևանիգարեջրի, #Ձմերուկի, #Օդապարիկների փառատոները: 2016թ. ապրիլյան դեպքերից հետո, Ստեփանակերտում կազմակերպվեց #ԵրևանՏարազֆեստը
     6. Մեր քաղաք այցելող զբոսաշրջիկներին աջակցելու նպատակով հիմնադրվեցին Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետերը #Երևանինֆոկետ, որոնք արդեն այս ամառ սպասարկել են շուրջ 7000 այցելու, ինչպես նաև մասնավորի աջակցությամբ քաղաքում ունեցանք հասարակական զուգարաններ;
     7. Տուրիզմի ոլորտում էլ ավելի ամրապնդվեցին և տեղեկատվության ու մարքեթինգային գովազդի փոխանակման, միջոցառումների կազմակերպման շրջանակում համագործակցեցինք Ստեփանակերտի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Օդեսայի, Մարսելի, Փարիզի, Լիոնի, Ամմանի, Գլենդելի, Ալիկանտեի, Ռիգայի, Բեյրութի, Քիշնևի, Բանգկոկի և շատ այլ զիլ քաղաքների հետ;
     8. Զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետների համար իրականացրեցինք «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական ծրագիրը /սովորացրեցինք, հնարավորություն տվեցինք աշխատելու քաղաքային զբոսաշրջային ենթակառուցվածքներում, աջակցելու մեր քաղաք այցելող հյուրերին/;
     9. Զվարթնոց միջազգային օդանավակայանում մի քանի տարի շարունակ իրականացրեցինք #ԲարիգալուստԵրևան ծրագիրը՝ Մարտի 8-ի, Տուրիզմի միջազգային օրվա և Էրեբունի-Երևան միջոցառումների շրջանակում;
     10. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ իրականացրեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ «QR կոդ-ցուցանակներ» -ի տեղադրման ծրագիրը Երևանի արձանների կողքին;
     11. Երևանի համայնքային թանգարաններում ներդրվեց «Izi.travel» աուդիոգիդ եռալեզու համակարգը;
     12. Վերջին 6 տարիների ընթացքում Երևանում ակտիվացավ հյուրանոցային տնտեսության ոլորտը, որի շրջանակում մայրաքաղաքն ունեցավ շուրջ 20 նոր հյուրանոցային համալիր, որոնց մեջ են այնպիսի միջազգային ցանցերը /Ibis, the Alexander, Radisson Blue, Hyatt Place, Hilton/ 2017թ. տվյալով մայրաքաղաքում ունենք 200 հյուրանոցային տնտեսություն, 4594 հյուրանոցային համարով և 8014 ննջատեղով;
     13. Երևանի ճանաչողության և հանրահռչակման բարձրացման ուղղությամբ պատրաստել ենք բազմաթիվ հոդվածներ միջազգային ամսագրերում և պարբերականներում, աջակցել, դիմավորել, ուղեկցել, ցույց տվել հազարավո լրագրողների, լուսանկարիչների, ինչ է Երևանը և ինչպես ենք մենք այն տեսնում և դիրքավորում:

Հ.Գ. Հպարտանում եմ տարբեր տարիների մեր թիմով՝ մեծ ու փոքր, շնորհակալ եմ զբոսաշրջային ինդուստրիայի մեր բոլոր գործընկերներին, մասնավոր ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ասում եմ.
     «շնորհավոր Տուրիզմի համաշխարհային օր, թող որ Երևանը շարունակի մնալ այնքան հյուրընկալ, ջերմ, բարեկարգ, արևային, բարի, անվտանգ, գեղեցիկ ու խելացի, ինչպիսին ներկայումս է: »

Եվ, ամենավերջում, շնորհակալ եմ նաև այն մարդուն, ով մեզ հնարավորություն տվեց այս ամենը իրականացնելու, հավատալով մեր՝ երիտասարդներիս, ուժերին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4865 | 0 | 0
Facebook