Loading...

Articles

Անկախության հետքերով

14:13, Tuesday, 25 September, 2018
Անկախության հետքերով
     20.09.2018թ. ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներ Կապանի N13 հիմնական դպրոցում /դաս-միջոցառում, կավճանկար, ցերեկույթ/:
     Հեղինակներ՝ Լարիսա Խաչատրյան, Անահիտ Արզումանյան, Մերի Մովսիսյան.
     Անկախության տոնին ընդառաջ դասը տեղի ունեցավ VIII ա դասարանում։ Դասը թեման պատմական ակնարկ անկախության ձեռքբերման ճանապարհին հայ ժողովրդի խիզախումների, պայքարի ու հաղթանակի շուրջ էր: Աշակերտները ներկայացրին 1918թ-ից մինչ մեր օրերը ՀՀ կայացման նախադրյալները: Հպարտությամբ խոսեցին հայոց կայացած, մարտունակ բանակի մասին, որնէլ այսօրվա անկախ Հայաստանի կայացման ու զարգացման թիվ մեկ գրավականն է:
     Տոնը շարունակվեց չորրորդ դասարանի աշակերտների կավճանկարով։ Նրանց փոքրիկ ձեռքերում գունավոր կավիճները հրաշքներ էին գործում: Փոքրիկների վառ երևակայության շնորհիվ թվում էր` ողջ Հայաստան աշխարհն էր թևեր առել ու ամփոփվել բակում:
     Իսկ օրվա երկրորդ կեսին դպրոցի հերթական միջոցառումը նվիրված Անկախության 27-ամյակին: IIբ դասարանի փոքրիկ սաների արտաքին տեսքը էլ ավելի տրամադրող շունչ հաղորդեցին տոնին: Հայը իր անցյալով, ներկայով և ապագայով իրավունք ունի ապրելու, հարատևելու և բարգավաճելու: Միջոցառումը ամփոփված էր երգերով ու պարով, որոնք էլ ավելի տոնական դարձրին օրը: Միջոցառման նպատակն էր մեր սերը առ հայրենիք փոխանցել մեր մատաղ սերնդին, անկախության սերնդին, որ այդքան դժվար ձեռք բերված ազատ երկիրը պահպանեն, շենացնեն, հաստատ կանգնեն սուրբ հողի վրա:
     Մենք հասանք անկախության, մենք վաստակեցինք անկախությունը ու 27 տարի մենք մեր մեջ կրում ենք այդ անկախությունը: Շնորհավոր տոնդ, Հայ։
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5121 | 0 | 0
Facebook