Loading...

Articles

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը Վանաձորում

10:29, Saturday, 22 September, 2018
ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը Վանաձորում
     ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Վանաձորի քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը և Լոռու փողմարզպետներ՝ Արամ խաչատրյանը և Անդրեյ Ղուկասյանը քաղաքային Պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյապայքարի հերոսներին, այնուհետև տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ, որից հետո ծաղիկներ դրեցին շիրիմներին։ Տեղի պաշտոնյաները բացականչեցին նրանց անուն առ անուն, հիշատակեցին մարտական սխրանքներն ու հերոսական կյանքի վերջին րոպեները:
     Օրվա խորհրդով այնուհետև այցելեցին «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցի, որի բակում էին ամփոփված հերոս նահատակներ Սոս Նալղռանյանի և Լիպարիտ Ղուլյանի աճյունները:
     Երրորդ կանգառը Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ էր, որտեղ կրկին ծաղիկներ դրվեցին հայոց անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4228 | 0 | 0
Facebook