Loading...

Articles

«ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

14:58, Tuesday, 18 September, 2018
«ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
     Մայիսի 1-ին Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ հանրապետական գրական երիտասարդական ամենամյա «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության օր ընտրված էր բանաստեղծի ծննդյան օրը, իսկ մրցույթին կարող էին մասնակցել Լոռու մարզում ապրող և ստեղծագործող մինչև 31 տարեկան բանաստեղծները, քանզի երիտասարդ լոռեցի բանաստեղծը մահացել է այդ տարիքում: «Արարատ Մկրտումյան» գրական մրցանակը սահմանվել է տաղանդավոր, «մի հայրենիք ավել ունենալու համար ծնված» բանաստեղծ Արարատ Մկրտումյանի եղբոր՝ Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման: Մրցանակն էր հուշամեդալ և մրցույթում հաղթած երիտասարդ գրողի գրքի տպագրություն: Մրցանակաբաշխություն անցկացվեց Ալավերդու Մշակույթի Կենտրոնի կամարների տակ, ներկա էին Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արարատ Մկրտումյանի եղբայր Արթուր Մկրտումյանը, Արարատ Մկրտումյանի ընկերներից, հատուկ հյուրեր Գյումրիից, Վանաձորից, Երևանից և այլ արվեստասերներ։ Բանաստեղծության շուրջ հավաքված ներկաները հնչեցրին Արարատ Մկրտումյանի ստեղծությունները, հեղինակի ներկայությունը սփռելով իրենց շուրջը, ի հիշեցում այն փաստի, որ նրա բառերն ապրում են և, որ նրա բառերից ծնունդ են առնում նոր բանաստեղծներ: Այս պոետական մրցանակաբաշխությունը հնարավորություն և համագործակցություն է լավ գրքեր լույս աշխարհ բերելու համար, ազդակ՝ որ երիտասարդ գրողներն իրենց ներսի բանաստեղծությունը դարձնեն նաև ուրիշներինը:
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2137 | 0 | 0
Facebook
COMMENT.am