Loading...

Articles

«Լույս» դաշինքն առաջարկում է Երեւանի մանկապարտեզները վճարովի դարձնել

16:47, Thursday, 13 September, 2018
«Լույս» դաշինքն առաջարկում է Երեւանի մանկապարտեզները վճարովի դարձնել

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքն առաջարկում է Երեւանի մանկապարտեզները վճարովի դարձնել, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

Բախշյանը նշեց, որ գործող Սահմանադրությունում չկա դրույթ, որ նախադպրոցական կրթությունը պետք է անվճար լինի: «Մինչ այդ երկրում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ Երեւանում մանկապարտեզներն անվճար են, իսկ բոլոր մարզերում՝ վճարովի», - նշել է Բախշյանը: Նրա խոսքով, մարզային մանկապարտեզներում ամսական վճարը տատանվում է 4-6 հազար դրամի սահմաններում:

Բախշյանն ասաց, որ հարկավոր է վերացնել այս անհավասարության գործելակերպը եւ ամբողջ երկրում մանկապարտեզները վճարովի դարձնել՝ պահպանելով բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար արտոնությունները:
    
     http://armtimes.com/h

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2851 | 0 | 0
Facebook