Ճշգրիտ ընտրված Սուշի ռեստորանը կարող է լավագույն վայրը լինել Ձեր ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու համար: Ճապոնական ռեստորանում առաջին սիրային հանդիպումը անցկացնելը նույնպես հիանալի գաղափար է։
Ճապոնական խոհանոց
Ճապոնական խոհանոցը սոցիալական և տնտեսական փոփոխությունների արդյունքում շատ է փոփոխվել և զարգացել: Ճապոնական ավանդական խոհանոցը հիմնված է բրնձով պատրաստված տարբեր ճաշատեսակների վրա: Ճապոնիայում ամենատարածված ճաշատեսակները պատրաստված են ծովամթերքից: Դրանք հաճախ խորոված են, ինչպես նաև մատուցվում են հում, օրինակ սաշիմին ու սուշին։
Ճապոնական ուտեստներ՝ ոգեշնչված օտարերկրյա ուտեստներից
Ճապոնական խոհանոցում կարելի է գտնել մի քանի ճաշատեսակ, ինչպիսին օրինակ չինական ռամեն է, որոնք նույնպես հայտնի են Ճապոնիայում: Այս կերակրատեսակների ցանկին են պատկանում տապակած ուտեստները, սպագետտին, համբուրգերները՝ բոլորը համեմված ճապոնական բաղադրիչներով ու համեմունքներով։
Ճապոնական ավանդական խոհանոց
Ավանդական ճապոնական խոհանոցը հիմնականում իրենից ներկայացնում է որոշ սննդամթերքների համատեղում, սովորաբար շոգեխաշած սպիտակ բրինձը մատուցվում կամ ավելացվում է որոշ հիմնական ուտեստների և կողմնակի ճաշատեսակների հետ: Այս ամենը ուղեկցվում է միսո ապուրով և ցուկեմոնոյով, որը հայտնի մեզ որպես թթու։
Լավագույն սուշին Երևանում
Երևանում կան մի քանի սուշի ռեստորաններ, բայց ինչպե՞ս ճիշտ ընտրել սուշի ռեստորանը։ Առողջության հետ խաղ չեն անում, հետևաբար զգուշությամբ ընտրեք սուշի ռեստորան և վայելեք ֆանտաստիկ ճապոնական սուշի (և ոչ միայն): Խորհուրդ ենք տալիս այցելել «Ակօ Սուշի» ճապոնական ռեստորանը, որը Հայաստանում լավագույն սուշի ռեստորանն է: Այստեղ կարող եք հանգիստ լինել ծովամքերքի որակի, սպասարկման, համի ու մյուս կարևոր բաղադրիչների համար։
Ճապոնական ռեստորան Երևանում
Հենց Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում Է գտնվում Հայաստանի լավագույն սուշի ռեստորաններից մեկը: Ակո Սուշի ճապոնական ռեստորանը ողջունում է Ձեզ և ներկայացնում ճապոնական ճաշատեսակների մի աստղաբույլ, բարեհամբույր անձնակազմ և բարձրակարգ սպասարկում:
Այցելեք Սայաթ-Նովա պողոտա 2/7 հասցեում գտնվող Ակո Սուշի ռեստորանն ու ճաշակեք ճապոնական լավագույն ուտեստները Հայաստանում: