Loading...

Articles

Պիեսը և կինոնկարը

08:32, Thursday, 13 September, 2018
Պիեսը և կինոնկարը

12.09.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի VIIIբ դասարանում ուսուցչի ղեկավարությամբ կազմակերպվեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կինոդիտում: /Գրականության ուսուցիչ Ժաննա Վարդանյան/
     Աշակերտներին շատ դուր եկավ այս կատակերգությունը, որտեղ պատկերված է երկու հակադիր խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների կոնֆլիկտը։ Արդար հերոսներն ունեն բարձր արժանապատվություն և բարոյական բարձր հատկանիշներ։
     Նպատակը՝
     ա/Գրական հերոսների հոգեբանությունը, վարքագիծը, գործողությունների շարժառիթները հասկանալու, գրական հերոսի դիմանկարը կազմելու կարողությունների զարգացում
     բ/երկի, երգիծական պատկերի լեզվաոճական առանձնահատկություններն ընկալելու, մեկնաբանելու կարողության զարգացում:
     Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3757 | 0 | 0
Facebook