Loading...

Articles

Աբովյանում կանցկացվի «Կոտայք 2018» պարարվեստի 8-րդ մարզային մրցույթ-փառատոնը

17:00, Wednesday, 12 September, 2018
Աբովյանում կանցկացվի «Կոտայք 2018» պարարվեստի 8-րդ մարզային մրցույթ-փառատոնը

2018 թվականի սեպտեմբերի 28-ին Աբովյանի մշակույթի և սպորտի համալիր կենտրոնի դահլիճում անց է կացվելու «Կոտայք 2018» Պարարվեստի 8-րդ մարզային մրցույթ-փառատոնը:

Ծրագրի նպատակն է մարզում պարարվեստի զարգացմանը աջակցելն ու մարզի համայնքներում գործող պարային խմբերի պատրաստվածության և ստեղծագործական ձեռքբերումների բացահայտելն է:

Մրցույթը կազմակերպել և անցկացնում է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Փառատոնին մասնակցելու իրավունք ունեն մարզի համայնքներում գործող պարային համույթները, որոնք ընդունում են փառատոնի կանոնակարգը և մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժին կներկայացնեն մասնակցության հայտ:

Փառատոնը անց է կացվում երկու տարիքային խմբերով՝ 10-14 տարեկան և 14 տարեկանից բարձր: Մրցույթ-փառատոնը անց է կացվելու մեկ փուլով և ավարտվելու է մրցանակաբաշխությամբ: Յուրաքանչյուր անվանակարգում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված պարային համույթները պարգևատրվելու են Կոտայքի մարզպետի կողմից սահմանած մրցանակներով և 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներով: Սահմանված են նաև հատուկ մրցանակներ:
    
     kotayk.mtad.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2427 | 0 | 0
Facebook