Loading...

Articles

«Գրագիտությունն ազատություն է»

13:38, Wednesday, 12 September, 2018
«Գրագիտությունն ազատություն է»

10.09.2018թ.Գրագիտության միջազգային օրվան նվիրված դասղեկի ժամ Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանում: Դասն անցկացրեց դասղեկ Ռիմա Մկրտչյանը դպրոցի գրադարանում:
     Այս դասի նպատակն է գրագիտության կարևորության վրա աշակերտների ուշադրությունը գրավելը: Կարևոր է ոչ միայն գրելու կամ կարդալու ունակությունը. մենք նպատակ ունենք նաև բարձրացնել նրանց ընդհանուր զարգացվածության մակարդակը:
     «Գրագիտությունը մեծ հեռանկարներ է բացում հատկապես երեխաների և երիտասարդների համար: Գրագիտությունը կրթության ու շփման համալիր ու դինամիկ գործընթաց է եւ ժամանակակից հասարակության մեջ տարբեր լեզուներով ու տարբեր մշակույթներով ազատ հաղորդակցվելու տանող ճանապարհ:
     Հուսամ` երեխաները ևս կփոխանցեն այդ գաղափարներն իրենց ընկերներին և հասակակիցներին», - նշեց Ռիմա Մկրտչյանը:
     Գրագիտության միջազգային օրը նշելու նպատակն է բարձրացնել իրազեկումը գրագիտության դերի մասին՝ որպես մարդու իրավունք և ցկյանս ուսումնառության, բարեկեցության, կայուն և ներառական զարգացման հիմք:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3445 | 0 | 0
Facebook