Loading...

Articles

Աղբավայրերի առկայությունը Կոտայքի մարզում լուծվելիք ամենաբարդ, բայց առաջնային համարվող խնդիրներից է

13:38, Monday, 10 September, 2018
Աղբավայրերի առկայությունը Կոտայքի մարզում լուծվելիք ամենաբարդ, բայց առաջնային համարվող խնդիրներից է

Աղբավայրերի առկայությունը Կոտայքի մարզում լուծվելիք ամենաբարդ, բայց ինձ համար առաջնային համարվող խնդիրներից է: Այս ուղղությամբ արդեն իրականացվել են համակարգային լուծման տանող որոշ քայլեր, սակայն մինչ տեսանելի արդյունքների ամրագրումը, Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մենք կարողացանք լիկվիդացնել մի շարք լոկալ մանր աղբավայրեր:

Արզնու համայնքապետ Ալեքսանդր Միրզոևի հետ համագործակցությամբ՝ լիկվիդացվեց նաև Արզնի համայնքի տարածքում եղած փոքր աղբավայրը: Իսկ երեկ Գառնիում հայ-ամերիկյան մի ընկերության հետ կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նրանք սեփական միջոցներով պիլոտային լիկվիդացման նախագիծ կիրականացնեն նաև Գառնիի աղբավայրում, որն այսօր սպասարկում է հարակից 6 համայնքների:

Մի շարք խոշոր տարածքներ ընդգրկող աղբավայրերից մի քանիսը ևս կլիկվիդացվեն և վերջնականապես կփակվեն հաջորդ տարվա ընթացքում:
    
    
     Ռոմանոս Պետրոսյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3297 | 0 | 0
Facebook