Հեղափոխությունից հիշվող խոստումներ։
խոստումներ որոնք մնացին պարզապես խոստումներ,
այս ոճը շատ ծանոթ է, չէ որ 10 տարի Սեռժի կառավարած Հայաստանում պատկերն այսպես է եղել, անկատար խոստումներ,
ամպագոռգոռ հայտարարություններ և վերջում կրկին, արդարության վերականգնման հույսին սպասող խաբված քաղաքացիներ։
Այսօր ֆեյսբուք սոց ցանցում մի այսպիսի գրառում էր կատարել քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանն։
(Գրառումն ստորև)
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
ԴԱՀԿ-ի կողմից սույն թվականի սեպտեմբերի 8-ին նամակ եմ ստացել, համաձայն որի սույն թվականի ապրիլի 17-ին Երևանում մեքենայովս (որը մայրիկիս անունով է) խախտում եմ կատարել։ Նամակում նշված է, որ տուգանքի չափը եղել է 5000 ՀՀ դրամ, որին գումարվել է ԴԱՀԿ-ի գումարը՝ 2500 ՀՀ դրամ, ինչպես նաև արգելանք է դրվել մորս պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։ Բայց հարցը, ոչ թե տուգանքի նախնական ու հետո դրան ավելացած գումարի չափն է այլ այն, որ սույն թվականի ապրիլի 16-ին վաղ առավոտյան (հեղափոխության ժամանակ) Հաղթանակի կամուրջը փակելու օպերացիայի ընթացքում մեքենաս տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ մեքենաս մնացել է մինչև սույն թվականի ապրիլի 25-ը։ Բացի սա, եթե հիշողությունս չի սկսել ինձ դավաճանել մեր վարչապետը հայտարարել էր, որ թավշյա հեղափոխության օրերին արված խախտումները (որոնք ի դեպ հեղափոխությունը հաղթանակին հասցնելու համար էին) օրենքի ուժ չեն ստանալու և ոչ ոք տուգանքի չի ենթարկվելու։
Հարց
-Ի՞նչ է այս ամենը նշանակում։
Իրավապահ մարմիններն են խաղտու՞մ վարչապետի հրահանգը, թե վարչապետը օրենքի ուժ չի տվել իր հայտարարությանը։
(Նյութի աղբյուր)
Վարդան Հովհաննիսյան
https://m.facebook.com/story.php?story_fbid=160621378186022&id=100027144831295