Loading...

Articles

Անառակությունն ու ամուսնական անհավատարմությունը ռուսական գյուղի կյանքում (նախորդի շարունակությունը)

20:15, Friday, 07 September, 2018
Անառակությունն ու ամուսնական անհավատարմությունը ռուսական գյուղի կյանքում (նախորդի շարունակությունը)

Հիշյալ ժամանակաշրջանում ռուսական գյուղերում գոյություն է ունեցել «հյուրընկալական պոռ նկություն»: Հրապարակախոս Ս. Շաշկովը գրել է. «Ռուսատանի հյուսիսում տունը վարձակալության տված գյուղացին կենվորին առաջարկել է նաև իր կնոջը կամ աղջկան՝ բնականաբա8, ավելացնելով վարձավճարը: Օրյոլի նահանգի Բոլխովսկոյե գավառի գյուղերում սովորություն է եղել պատվավոր հյուրերին (դատավորներին, գրագիրներին, առևտրականներին և այլն) մարմնական հաճույքների համար առաջարկել իրենց կանանց կամ հարսներին, եթե որդին հեռուներում է: Ընդ որում պրագմատիկ գյուղացիները չեն մոռացել ցուցաբերվող ծառայությունների վարձն առնել: Նույն գավառի Մաշկով և Կոնևկա գյուղերում աղքատ գյուղացիներն առանց քաշվելու իրենց կանանց ուղարկել են կառավարչի կամ մեկ այլ ունևոր մարդու տուն՝ ընդամենը ծխախոտի կամ հացի փողի դիմաց՝ կնոջից պահանջելով, որ նա վճարումը կատարի իր մարմնով»:

Գեղջկուհիները եղել են քաղաքների հասարակաց տների հիմնական անձնակազմը: Դրանք եղել են այն կանայք, որոնք քաղաք են եկել փող աշխատելու համար: Կայսրության բազում խոշոր քաղաքներն իրար կապող երկաթուղային ցանցի կառուցումն ապահովում է աշխատանք փնտրող գեղջկուհիների անընդհատ հոսքը քաղաք: Քայքայվող գյուղերի երիտասարդ կանանց մեծ մասը չի կարողանուm քաղաքում հարմար աշխատանք գտնել կամ այնպիսի աշխատանք է կատարում, որը չնչին եկամուտ է ապահովում, որի պատճառով էլ նրանցից շատերը սկսում են սեռական ծառայություններ մատուցել: Եթե 19-րդ դարի 90-ականներին Պետերբուրգի մարմնավաճառների ընդհանուր թվի միայն 47, 6 տոկոսն են գեղջկուհիները կազմել, ապա 1910 թվականին նրանց տեսակարար կշիռը կազմել է 70 տոկոս:

19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի ռուս գյուղացիների վերաբերմունքը կուսության նկատմամբ պայմանավորած է եղել ռուսական գյուղի կյանքի ավանդական դրվածքի ձևափոխմամբ: Ընտանիքի, համայնքի, թեմի կարգավորող դերի նվազման պայմաններում գյուղական բնակչության աճող սոցիալական մոբիլությունը հանգեցնում է գյուղի բարոյական հիմքերի խարխլմանը, և, հետևաբար, սեռական հարաբերությունների ոլորտում մեծ ազատության: Քաղաքի հետ գյուղացիների հաճախակիացող կապերը և նրանց սոցիալական կարգավիճակի փոփոխությունը քանդում են ընտանեկան կապերը, փոխում ավանդական պատկերացումները աղջկական պատվի ու ամուսնական հավատարմության մասին:

Սեռական հանցագործությունները գյուղացիական միջավայրում:

1861 թվականի ռեֆորմին հաջորդած տարիներին Ռուսաստանում քրեական իրավիճակի վատթարացման պայմաններում աճում է նաև սեռական բնույթի հանցագործությունների թիվը: Ըստ ոստիկանության տվյալների՝ 1874 – 1883 թվականներին դրանց թիվի տարեկան կազմել է 1800, 1884 – 1893 թվերին՝ տարեկան 3100, իսկ 1894 – 1905 թվերին՝ տարեկան 9700: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեք տասնամյակում սեռական հանցագործությունների քանակը երկրում աճել է ավելի քան հինգ անգամ: Պատճառն այն է, որ հասարակական կյանքի արդիականացման ընթացքում փոխվել են կողմնորոշումներն ու վարքի չափանիշները, իսկ դա հանգեցնում է վարքի շեղումների ու հանցագործության:

1857 – 1866 թվականներին Տամբովի նահանգում գրանցվել է 8596 հանցագործություն, դրանցից 90-ը սեռական բռնություն է եղել: 1881 – 1905 թվականներին այս նույն Տամբովի նահանգում կնոջ պատիվն արատավորող հանցագործությունների համար դատապարտվել է 162 մարդ:

Ռուսական գյուղի բնակչի ավանդական ըմբռնմամբ՝ կնոջ պատվի արատավորումը ծանր հանցագործություն է համարվել: Ժողովրդագրական հանձնախմբի թղթակցի հաղորդման համաձայն՝ Տամբովի նահանգում «կնոջը բռնաբարելը համարվել է ամենաանպատիվ հանցագործությունը: Բռնաբարված աղջիկը, ամուսնանալով, ոչինչ չի կորցնում, բայց բռնաբարողը հանուրի ծաղրի առարկան է դառնում. ժողովուրդը նրանից հեռու է քաշվում, և ամեն աղջիկ չի համարձակվում նրա հետ ամուսնանալ՝ եթե նա նույնիսկ հարուստ է»:

Բայց ամեն տեղ այդպիսին չի եղել վերաբերմնունքը: Օրինակ՝ Օրյոլի նահանգում բռնաբարության դեպքերը խստորեն չեն դատապարտվել, ընդհակառակը, դրանց լիովին անտարբերությամբ են վերաբերվել: Այս նահանգի գեղջկուհիները կնոջ բռնաբարության դեպքում ասել են. «Եթե ցանկապատ չկա, ամեն ինչ հնարավոր է», իսկ աղջիկների առումով էլ այսպես են արտահայտվել. «Եթե քածը չուզենա, որձ շունը նրա վրա չի ցատկի»: Թեպետ Ռուսական կայսրության օրենսդրությունը մինչև ութ տարվա տաժանակիր աշխատանք է սահմանել մինչև 14 տարեկան աղջկան բռնաբարելու համար, բայց շատ հաճախ կնոջ պատվի ու արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը դատաքննության առարկա չի դարձել: Եթե այդպիսի բան է տեղի ունեցել, պատիժը նույնիսկ շատ մեղմ է եղել: 1884 թվականին Սամարայի նահանգի գյուղերից մեկում երկու գյուղացի բռնաբարում են կույս աղջկան, բայց դատարանը նրանց ընդամենը 10 ռուբլի տուգանք է նշանակում՝ հօգուտ աղջկա ծնողների և կես դույլ օղի՝ հօգուտ դատավորների:


     (շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5236 | 0 | 0
Facebook