Loading...

Articles

Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն

Son Yan
Author:
Son Yan
10:28, Friday, 07 September, 2018
Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն

ԼԳՏԲ թե՞ ԼԳԲՏ՝ մեզանում տարբեր մարդիկ տարբեր կերպ են արտաբերում այս տերմինը, սակայն դրա ճիշտ կամ սխալ կիրառությունից հասարակությունից մերժված այս խավի բնութագիրը իրականում չի փոխվում: Լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ և տրանսգենդերներ (ԼԳԲՏ) ՝ իրական անվանումը սա է (հատուկ այն մարդկանց համար, ովքեր անձնական վիրավորանք են ընդունում այս տերմինի տառերի դասավորությունը, իսկ թե սրա ճիշտ կամ սխալ կիրառությունից ինչ է փոխվում նրանց վարքագծի մեջ, թողնում եմ Ձեր դատին):
    
    

Սկզբում կցանկանամ երկու խոսք ասել Հայաստան աշխարհս բնակեցրած այս ԼԳԲՏ-ներին: Հավատացած եղեք, որ ես անձնապես Ձեր դեմ ոչինչ չունեմ, ու Դուք ինձ համար սովորական մարդ եք, սակայն, ներեցեք, Ձեզ ընդունել ևս չեմ կարող: Ծնված լինելով հայկական ավանդական ընտանիքում և գնահատելով իմ երկրում առկա բարքերը՝ ես չեմ կարող ընդունել իմ երկրի ապագան կործանման տանող ձեր ընտրած ուղին: Հավատացեք՝ Ձեր կերտած ապագան խորտակելու է իմ երկրի զարգացումը: Առանց այն էլ մի բուռ ազգ ենք մնացել, որ դուք էլ միասեռական լինեք, ո՞վ է իմ երկրին զավակ պարգևելու: Չնայած արդեն վախենում եմ էլ պատկերացնել, որ եթե Դուք այս ազգին զավակ պարգևեք, և ձեր գենը արթնանա այդ երեխաների մեջ, ինչ կկատարվի Հայաստանում... սարսափելի աղետ: Ամեն դեպքում իմ հորդորն է՝ սթափվել: Եթե անգամ չեք կարող կանգնել ճիշտ ճանապարհին, գոնե մի շեղեք ուրիշներին այդ ճանապարհից:
    
    

Ինչ վերաբերում է մեր հասարակության այն զանգվածին, ովքեր պաշտպանում են ձեզ և ձեր իրավունքները՝ համարելով իրենց եվրոպական մտածելակերպով օժտված «զարգացած» հայ հասարակություն, ներեցեք, սակայն պետք է Ձեզ հիասթափեցնեմ: Պաշտպանելով միասեռականներին, ինչպես նաև ընդունելով մեր ազգային բարքերին անհարիր արատներ՝ Դուք չեք դառնում եվրոպացի, ինչպես միամտաբար պատկերացնում եք: Իր ունեցած աշխարհագրական դիրքով Հայաստանն ինքնին Եվրոպա է՝ Արևելքի իմաստնությամբ շաղախված: Հետևաբար պապից չպիտի լինել ավելի պապական: Խաչմերուկային դիրքը Հայաստանին պարտադրել է երկու մշակույթների, աշխարհայացքների խառնարանային կեցություն՝ դրանց լավագույնի յուրացմամբ, դրանց ձուլում մեր կեցությանն ու մտածողությանը: Լավը թողած՝ որն է պարսավելիի հետևից գնալու իմաստը, երբ Աստված Ադամին ծնել է Ադամ, Եվային՝ Եվա: Ի՞նչ է աստվածաշնչյան պարզ ճշմարտությունները ձեզ չե՞ն բավարարում:
    
    

Արատներն ընդունելով, արատներին տեղ տալով՝ իմ պարզ ընկալմամբ մենք չենք զարգանում, մենք ուղղակի փչանում ենք՝ ոչնչացնելով տարիներ շարունակ մեր երկիրը պահած, մեր բարքերի ու ավանդույթների, կրոնի համար շարունակ մարտնչած մեր ապուպապերի ջանքերը: Ստացվում է որ այդ պայքարը եղել է իզո՞ւր: Զարգացած երկրներից սովորելը պետք է ու անհրաժեշտ, ձգտել լինել զարգացած հասարակություն նույնքան պետք է ու անհրաժեշտ, սակայն եկեք չմոռանանք, որ կրկնակի շահած է այն հասարակությունը, որը նրբորեն կարողանում է համատեղել ունեցածի ու ձեռք բերածի լավագույնը: Եկեք լինենք այդ լավագույնի տերը, այդ լավագո՛ւյնը ներհյուսել մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին՝ պահելով ԸՆՏԱՆԻՔԸ, ՊԱՏԻՎԸ, ԲԱՐՈՅԱԿԱՆԸ:
    
    

Սոնա ԳԻՇՅԱՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5913 | 1 | 0
Facebook