Էջմիածնում հանցագործները բիզնեսներն են վերաբացում, այդ ընդացքում բարեգործներն են ճաղերի ետևից հեևտևում` սեփական ներդրումով խաղահրապարակի կառուցապատման աշխատանքներին։Անտեսված պահանջը Էջմիածնեցու. «
Ազատությու’ն բարերարին» ։
Ինչպես գիտենք Մանվելիզմի տապալումից հաշված ժամեր անց, Էջմիածնում փակվեց Գեներալ Մանվել Գրիգորյանի աղջկա ամուսնուն` Արտակ Պողոսյանին, պատկանող ապօրինի գործող ավտոլվացման կետը: Քաղաքում դադարեց 045 պետ. համարանիշներով մեքենաների երդևեկությունը,
(իդեպ 045. պետ համարանիշներն հիմնականում պատկանում էին Մանվելի ընտանիքին և հարազատներին):
Կարծես նորից շունչ էր քաշում քաղաքը.Չէ՞ որ Մանվելն, իր հրեշագործություններով հանդերձ, արդեն անցյալում էր։
Ստիպված եմ հիասթափեցնելու հարգելի ընթերցող .Այսօր նորից Մանվելիզմը գլուխ է բարձրացնում: Այո, ճիշտ է Մանվելը չկա, բայց Մանվելի հանցագործ վկաները կան և ամեն րոպե զգացնել են տալիս իրենց տիրոջ ներկայությունը: Նորից փակ Մանվելի փողոցը, նորից նրա մերձավոր բարեկամների մեքենաների մանյովրները, մեքենաներին չզիջելը, լուսացույցի տակ չկանգնելը, բիզնեսների վերաբացումը և այսպես անվերջ կարող ես թվարկել: Սա ակնհայտ ռեվանշ է ժողովրդի դեմ, ռեվանշ` անելանելի վիճակում հայտնված Էջմիածնեցու դեմ։