Սիրելի՛ դպրոցականներ, դե ինչ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա առթիվ։
Այսօր չէի կարող չանրադառնալ այս զավեշտին, մինչ դպրոցականները նոր ուսումնական տարում դպրոցի ճանապարհը հաղթահարում են մութ կոյուղի դարձաց գետնանցումի միջով, այդ ընթացքում պատկան մարմիններն իրենց հարմարավետ աթոռներն են մաշում` մոռացության մատնելով առաջնային խնդիրները։
Տեսանյութում Զվարթնոցի թիվ 8 միջ. դպրոցի գետնանցումն է, արտաքինից կոյուղի հիշեցնող այս գետնանցումով մեր նկարահանման ժամանակ մի մանկահասակ դպրոցական երեխա բուտերբրոդ ճաշակելով դուրս էր գալիս գետնանցումից։ Ահավոր էր, ու հիմա ինչպես այս երեխաներին բացատրել, որ ձեր դասադուլը արդարացված էր և, որ իրավիճակ է փոխվել, ու ինչի դեմ պայքարել էինք, այլևս գոյություն չունի, հաղթել ենք ու այսօր իրավիճակ է փոխվել։ Չեմ կարծում, որ այս ամենի միջով անցնող աշակերտը, ծնողը և ուսուցիչը կփաստեն իրավիճակ փոխվելը։
Մանրամասներն տեսանյութում։