Loading...

Articles

Թազա նախարարը վերջ է դնում Կաթողիկոսի հետ ուսուցիչների սեպտեմբեր 1-յան հանդիպումներին

14:41, Saturday, 01 September, 2018
Թազա նախարարը վերջ է դնում Կաթողիկոսի հետ ուսուցիչների սեպտեմբեր 1-յան հանդիպումներին

Ամեն տարի Գիտելիքի եւ դպրության օրվա նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայր է հրավիրում կրթության ոլորտի աշխատողներին եւ օրհնում։ Ամեն տարի հանդիսավոր պայմաններում կրթության եւ գիտության նախարարը, համակարգի ղեկավարները, տնօրենները, մանկավարժները նոր ուսումնական տարվա շեմին ստանում են կաթողիկոսի օրհնությունը, սակայն այս տարի ԿԳՆ ղեկավար կազմը որոշել է բոյկոտել այս արարողությունը։


     Վերջինիս տեղեկատվության համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց դա նախարարից ճշտել՝ ասելով, որ մի օր առաջ նախարարը հանդիպել է վեհափառի հետ, բայց երեկվա օրհնության կարգին հարկ չի համարել ներկա գտնվել։ Մայր Աթոռից ստացված հրավերին ի պատասխան՝ ԿԳ նախարարի անունից ասվել է, որ նախարարը չի գալու, բնականաբար, հարկ չեն համարել ներկա գտնվել նաեւ փոխնախարարները։ Ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մանկավարժներ, ռեկտորներ եւ այլք։ Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ով ներկա է գտնվել միջոցառմանը, հարցին, թե ինչու նախարարը չի մասնակցել արարողությանը, ասաց, որ իրեն հայտնի չէ։ Նախարարի՝ միջոցառմանը ներկա չգտնվելու պատճառները հայտնի չէին նաեւ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանին։ Նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Մայր Աթոռին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4305 | 0 | 0
Facebook