Loading...

Articles

ՄԻ ԶԱՅՐԱՑՐԵՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՍՏԾՈՒՆ կամ ԴԵՊԻ ՀՐԱՊԱՐԱԿ

22:36, Friday, 03 August, 2018
ՄԻ ԶԱՅՐԱՑՐԵՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՍՏԾՈՒՆ կամ ԴԵՊԻ ՀՐԱՊԱՐԱԿ

Սիրելիներ: Տիկնայք և պարոնայք: Իմ սրտին ցավ եք պատճառում: Կարդացեք ձեր այն գրությունները, որոնք լի են ինտելեկտի ցուցադրանքով, խելք սովորեցնելով, մեր հեղափոխությունը նսեմացնելու փորձերով: Իհարկե, կան վճարվածներ, նախանձողներ, իրենց հաստատողներ: Բայց ես անմեղներին եմ դիմում – մի զայրացրեք Հեղափոխության Աստծուն:

Սիրելիներ... Մենք եղանք ու կանք քաղաքակրթական հրաշքի արարողը և մասնակիցը: Հպարտ լինենք մեր արարումով: Վիշապը տապալված է, բայց ոչնչացված չէ: Յուրաքանչյուրիս վրա դրված է ահռելի պատասխանատվություն: Մանկան նման անմեղ, վստահող և իմաստուն լինենք:

Ինչպե՞ս պետք է կառուցել Պետությունը – հոգս մի ունեցեք` կառուցողները աշխատում են: Դուք բոլորդ աշխատում եք։

Հեղափոխության Աստվածը մեզ հետ է: Նա գոչում է` օգոստոսի 17-ին ԴԵՊԻ ՀՐԱՊԱՐԱԿ...

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
16295 | 0 | 0
Facebook