Loading...

Articles

Կյանքից դժգոհը

22:06, Monday, 16 July, 2018
Կյանքից դժգոհը
    
    

Բազմազավակ ընտանիքում հերթական երեխայի ծնունդով բոլորն ուրախ ու երջանիկ էին, բացի հենց իրենից՝ նա տխուր էր, որ ընտանիքում ինքը չէր առաջին երեխան...
     Թաղում նրան բոլորը սիրում և երես էին տալիս, բայց նա դժգոհ էր՝ թաղում իրենից բացի ուրիշ երեխաներ էլ կային...
     Հարազատները սիրում և հպարտանում էին նրանով, բայց նա դժգոհ էր՝ իր մյուս եղբայրներով և քույրերով էլ էին հպարտանում, նրանց էլ էին սիրում...
     Դպրոցում նրանից վախենում էին, բայց նա նորից դժգոհ էր՝ իրենից վախենում էին, որովհետև մեծ եղբայր ուներ...
     Համալսարանում նրան ենթարկվում էին, բայց նա նորից դժգոհ էր՝ ամենաթույլերն էին իր շուրջը հավաքվում...
     Կյանքն անցնում էր, իսկ նա միայն դժգոհում էր՝ ինքը չէր տան առաջին երեխան և ըստ նրա հենց դա էր պատճառը, որ ինքը խելացի չէր, սեփական կարծիք և գաղափար չուներ, ապագայի հետ կապված ոչ մի ծրագիր, ոչ մի երազանք չուներ՝ նա միայն մի բան էր երազում՝ գոնե ինչ-որ տեղ առաջինը լիներ, ինչ-որ մի բան մտածեր, որ դեռ ոչ մեկի մտքով չեր անցել...
     Մի օր էլ մահը այցելեց նրան ասելով՝ պատրաստվի, եկել եմ քեզ տանեմ...
     Նա նորից դժգոհեց.
     -Ինչո՞ւ առաջինը ես, ինձնից մեծ եղբայր ունեմ, առաջինը նրան տար:
     Մահը քմծիծաղով պատասխանեց.
     -Դու չէիր, որ երազում էիր ինչ-որ բանում առաջինը լինել, ահա և առիթը: Բայց... բայց կարծում եմ, դու այն ձեռքիցդ բաց թողեցիր արդեն, որովհետև երբ ես եկա քո հետևից, դու քնած էիր, հարազատներդ իմացան ինչու եմ եկել, խնդրեցին, որ քո փոխարեն իրենց տանեմ իմ հետ, դե եթե դու դեմ չես, այդպես էլ կանեմ, քո փոխարեն քո քույրերին ու եղբայրներին կտանեմ...
     -Լու՞րջ, դա նշանակում է որ ես կդառնամ մեր ընտանիքի միակ զավակը, ծնողներիս միակ ժառանգորդը, հարազատներիս միակ սիրելի զարմիկը, - նրա ուրախությանը չափ ու սահման չկար...
     -Այո՛, -պատասխանեց մահն ու հեռացավ...
     Նա իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդն եր համարում, վերջապես նա միակն է...
     Աչքերը բացեց ու... նորից դժգոհեց՝ դա ընդամենը երազ էր...


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
5970 | 0 | 0
Facebook