Loading...

Articles

ՄԵՐՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ani
Author:
Ani
13:23, Thursday, 12 July, 2018
ՄԵՐՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մերսման բուժիչ հատկությունները հայտնի են դեռևես հնագույն ժամանակներից: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում մերսումը հիշատակվում է, որպես բուժման մեթոդներից մեկը:

Հնագույն ժամանակներից ի վեր բուժական մերսման օգնությանն են դիմել Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Հունաստանում: Նույնիսկ Հիպոկրատի գրվածքներում կարելի է գտնել մերսման մասին հիշատակում:

Հիպոկրատը մատնանշել է մերսման բուժական ազդեցությունը մարդու առողջության վրա: Ավիցեննան իր ՝ «Բժշկության գիրք» ստեղծագործության մեջ նույնպես դիմել է մերսման հրաշալի ներգործությանը. Նա նկարագրել է մարմնամարզությունն ու մերսման տեխնիկան:

Այս խորհուրդները օգտագործվել են տարբեր երկրներում, ներառյալ` Հայաստանը: Մերսումը նախատեսված է ոչ միայն հանգստանալու, լարվածության և հոգնածության թեթևացման, նիհարելու համար, այլ նաև հիվանդությունների և վնասվածքների վերականգնման համար:

Մերսման տեխնիկան հետևյալն է.

-հարթեցում

-սեղմում

-թափահարում

-հարվածների տեխնիկա

- վիբրացիաներ

Չնայած այն հանգամանքին, որ կան մերսման բազմաթիվ տեսակներ, հիմնական տեսակներն են.

- բուժիչ

- վերականգնողական

- պրոֆիլակտիկ

- կոսմետիկ

- հակացելյուլիտային

- ընդհանուր մերսում

- երեխաների մերսում

Ցավոք, շատ աղջիկներ և կանայք ծանոթ են ցելյուլիտ հասկացողությանը: Հակացելյուլիտային մերսումը այս խնդիրը հաղթահարելու արդյունավետ միջոց է: Այն կարծիքը, որ հակացելյուլիտային մերսումը ցավալի գործընթաց է և հեմատոմաներ է թողնում մաշկի վրա, չի համապատասխանում իրականությանը։

Եթե հակացելյուլիտային մերսումը կատարվում է ճիշտ, ոչ մի հեմատոմա չի լինում մաշկի վրա։ Մերսման արդյունքը տեսանելի է միայն 10-12 պրոցեդուրաներից հետո:

Հակացուցումներ։

Սրտի հիվանդություն, թրոմ***, վարակիչ հիվանդություններ, վարիկոզ, մաշկի հիվանդություններ, հղիություն:

Մեջքի մերսման ընթացքում հանգստանում են մկանները, մարդը ձեռբազատվում է հոգնածությունից ու սթրեսից: Սովորաբար, մեջքի մերսումը երկար չի տևում` 20-30 րոպե:

Մանկական մերսումը անհրաժեշտ է երեխայի առողջության ամրապնդման համար: Կան մանկական մերսման մի քանի տեսակներ` բուժական, ուղղիչ, կանխարգելիչ: Երեխան կարիք ունի օրական 5-10 րոպե մերսման: Սա նրա առողջության երաշխիքն է։

Պարանոցի շրջանի մերսումը ցուցվում է գլխացավի, հիպոդինամիայի, օստեոխոնդրոզի, ողնուղեղի անբավարար շրջանառության համար: Դրական արդյունքը երևում է ընդամենը 5-7 պրոցեդուրաներից հետո: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ պարանցը, բավականին փխրուն է, և ոչ պրոֆեսիոնալ շարժումներ կարող են հանգեցնել զգալի վնասների:

Հակացուցումներ։

- հիպերտոնիա

- նորագոյացություններ (ներառյալ չարորակները)

- սրտի անբավարարություն

- պարանոցի վնասվածքներ և վերքեր

Ընդհանուր մերսումը կատարվում է մկանային տոնուսի բարելավման, առողջության վերականգնման, նյարդային հուզմունքների նվազեցման, մարսողության և արյան շրջանառության բարելավման, իմունիտետի բարձրացման համար:

Հակացուցումներ։

- չարորակ նորագոյացություններ

- հղիություն

Քրոսս Առողջության պահպանման կենտրոնի բարձրակարգ պրոֆեսիոնալները պատրաստ են ամեն ինչ անել Ձեր առողջության ու գեղեցկության համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6005 | 0 | 0
Facebook