Loading...

Articles

«Արմեն Սանթրոսյան և բանդա» Ինչի՞ համար են նրանք

arsine
Author:
arsine
10:55, Thursday, 12 July, 2018
«Արմեն Սանթրոսյան և բանդա» Ինչի՞ համար են նրանք
     Իրական հայացք նետեք այս ՍԵ՛Վ ցուցակի ուղղությամբ: Մենք ընտրել ենք նրանց, որպեսզի ունենանք անմիջական կապ համայնքային իշխանությունների հետ, որպեսզի ունենանք մեր խնդիրների մասին բարձրաձայնողներ: Կանգ առեք յուրաքանչյուր անվան դիմաց և հարցրեք ինքներդ ձեզ, թե ի՞նչ է արել տվյալ ավագանին իր կողմից ներկայացվող մարդկանց համար, ե՞րբ է ունեցել համարձակություն բարձրացնելու որևէ հարց, հակադարձելու որևէ որոշման, պնդելու ժողովրդի տեսակետը: Երբե՛ք:

Սեփական կոլեկտիվից սպառնալիքների ուժով ձայներ պահանջած, «դիլիջանցիների վրայով» մեքենա վարող, «քանի քեռին կա, բալեն շոկոլադ կուտի» թեկնածու, անլեզու և անգաղափար (գյուղի լավ տղա կամ բիզնեսմեն) թեկանծուներ, կոչման և գումարի համար կռիվ տվող, նժարի ծանր կողմը արագ նկատող ու դեպի այդ կողմը վազող թեկնածու, շարքային քաղաքացիներին՝ բառի ուղիղ իմաստով, ամսվա վերջում խաբող և թալանող (ոչ իր ձեռքով) թեկնածու, օրվա իշխանությունների (մարզային) ոտքերի ջուրը խմող թեկնածու, «լավ տղա» թեկնածու, օղու շիշը հարգող թեկնածու, լավ բժիշկ ու այդ ոլորտում «ինչ կա դեպի իմ գրպանները» թեկնածու: Առաջին հայացքից բավական գունեղ միջավայր է, որտեղ կարելի է աշխատել և արդյունքի հասնել: Տարբեր բնագավառների մարդիկ են, որոնց ունակությունները կարելի էր օգտագործել Դիլիջանի ու դիլիջանցու կյնաքը բարելավելու համար, բայց իրականությունը այլ է:

Թվում է, թե բոլորն էլ տարբեր են, բայց նրանք ունենք մի քանի ընդհանրություններ.

1. Սեփական շահը գերակա է, ժողովուրդը հիմար է, բան չի հասկանա սկզբունքը

2. Դրսում լեզուն ոտքերի տակ է, համայնքապետարանի շենքում նույնիսկ կակազել չի ստացվում

3. Բոլորը մեկ մարդու պես թքած ունեն դիլիջանցու վրա, պահելով իրենց կողքին միայն նրանց, ովքեր հաջորդ ընտրություններին պետք է ձայն ապահովեն:

4. Եվ վերջում ամենակարևորը՝ բոլորը նշանակված են գործող քաղաքապետի կողմից, որպես խամաճիկներ կամ կամակատարներ:

Իսկ հիմա դիմում եմ Դիլիջան քաղաքի ինտելեկտուալ, շնորհալի և պատվախնդիր հասարակությանը, իրական մանկավարժներին ու բժիշկներին, արվեստի ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր հարգում են իրենց անձը և սիրում են իրենց երկիրը.

«ՍՐԱՆՔ» պե՞տք է մեզ ներկայացնեն ու ղեկավարեն:

Եթե նրանք ձեր միակողմանի բարեկամներն են (միայն դուք եք բարին կամեցողը) և արժանի են միայն լավի, ուրեմն հպարտացեք ձեր մարդ տեսակով և մնացեք հացին կարոտ՝ հպարտությամբ: Սպասե՛ք հաջորդ հնարավորությանը, նրանց դարձյալ օգնելու, որպեսզի կառուցեն իրենց բարեկեցությունը: Իսկ եթե դուք էլ ունեք ապրելու ցանկություն և հոգնել եք արդեն ուրիշներին միակողմանի աջակցելուց, եթե մտածում եք, որ ձեր երեխան էլ պետք է լավ մանկություն և ապահով ապագա ունենա, ապա պայքարեք ձեր կյանքի համար: Մի տվեք ձեր ներկան և ապագան անարժաններին: Ձեզ նվիրված կյանքը մի վատնեք հանուն նրանց, ովքեր թքած ունեն ձեզ վրա: ՊԱՅՔԱՐԵ՛Ք ՀԱՆՈՒՆ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8172 | 0 | 0
Facebook