Loading...

Articles

Խոսքից գործ. ԱՐԽԱ բլոգի մրցանակաբաշխությունն ու նոմինացված մասնակիցները

15:25, Tuesday, 10 July, 2018
Խոսքից գործ. ԱՐԽԱ բլոգի մրցանակաբաշխությունն ու նոմինացված մասնակիցները
     Հուլիսի 6-ին Երևանի Play Space մանկական ժամանցային կենտրոնում տեղի ունեցավ ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունը, որտեղ ներկա էին ինչպես երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, այլև մի շարք կազմակերպությունների և տարբեր ասպարեզներից մեծ առաջադիմություն ցուցաբերած անձիք: Այս ամենի մասին հավելյար տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեցինք բլոգի հիմնադիր տնօրեն Արամ Խաչատրյանի /ԱՐԽԱ/-ի հետ, ով մեծ ոգևորությամբ փաստեց այն մասին, որ մրցանակաբաշխությունն անցել է այնպես, ինչպես որ ցանկացել է:
    
     -Չեմ կարող ասել, որ չկային խոչընդոտներ կամ խնդիրներ, սակայն իմ կողքին կար այնպիսի թիմ, առանց որի ես չէի կարող, սկսած բլոգի խմբագրից՝ Մարի Եգորից, ով նախաձեռնության ղեկավարն էր հանդես գալիս:
    
     Հարցին, թե ովքե՞ ն են եղել աջակիցները, պատասխանեց.
    
     - Ծրագրի մասին առաջինը տեղեկացրել ենք մեր լավ ընկերներից մեկին, ով էլ դարձավ մրցանակաբաշխության գլխավոր հովանավորը: Խոսքս Գյուրջինյան ընկերության տնօրեն Արփինե Գյուրջինյանի մասին է: Իր հետ արդեն համագործակցում ենք շուրջ 3 տարի՝ բլոգի հիմնադրման օրվանից: Նա դարձել է իմ և Մարիի համար ո՛չ միայն գործընկեր, այլև լավ ընկեր:
    
     Հետագայում մեզ միացավ նաև BEJANI EVENT PLANER-ի հիմնադիր տնօրեն Էլեն Բեջանյանը, ով իր փխրուն ուսերի վրա վերցրեց հանդիսության զալի ձևավորման հարցը:
    
     Շնորհակալությունս եմ ուզում հայտնել նաև Karo Abachyan Barbershop-ի տնօրենին՝ Կարոյին, ով ներկա գտնվեց և իր կողմից «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող ճանաչված Դավիթ Վարդանյանին հանձնեց մեկանգամյա անվճար սպասարկման քարտ, և բացի դրանից հանձնեց նաև «Light kingdom» Պարային համույթի գավաթը:
    
     Բնականաբար ինձ չեմ ների, եթե չնշեմ նաև ինձ արդեն շատ հարազատ դարձած Child and family development center NGO-ի հիմնադիր տնօրեն Վանիկ Եգորյանի անունը, ով ևս իր մասնակցությունը ցուցաբերեց մրցանակաբաշխությանը:
    
     21TV -ից եմ շատ գոհ և շնորհակալ, հանձինս Իրինա Թովմասյանի, այդ անմոռանալի օրվա լուսաբանման համար:
    
     Եվ իհարկե նաև շնորհակալ եմ այն բոլոր մասնակիցներին, ովքեր եղան մեր կողքին: Անուն առ անուն շնորհակալ եմ բոլորին:
    
     Հետաքրքրվելով նաև նոմինացված մասնակիցների մասին, Արամ Խաչատրյանից ստացանք նոմինացված մասնակիցների ցանկը:
    
    

- Ունեցանք հետևյալ անվանակարգերն ու հաղթողները․
     «Տարվա լավագույն պրոդյուսերական կազմակերպություն» – Gyurjinyan production, տնօրեն՝ Արփինե Գյուրջինյան,
     «Տարվա լավագույն համագործակցող բարեկամ» – BEJANI Event Planner, տնօրեն՝ Էլեն Բեջանյան,
     «Տարվա ակտիվ երիտասարդական ԲՀԿ» – Child and family development center NGO, տնօրեն՝ Վանիկ Եգորյան,
     «Տարվա լավագույն բարբերշոփ» – Karo Abachyan Barbershop – տնօրեն՝ Կարո Աբաչյան,
     «Բոլոր սերունդների սիրված երգչուհի» – Լիդուշիկ,
     «Տարվա լավագույն երգիչ» – Դավիթ Վարդանյան,
     «Տարվա լավագույն հոգեբանական աջակցման կենտրոն» – PsyLife, տնօրեն՝ Լիլիթ Խաչատրյան,
     «Տարվա լավագույն պատանի երգչուհի» – MEGGI,
     «Տարվա դեմք» – Ալյա,
     «Տարվա ոճային արտիստ» – Դավիթ Դավթյան,
     «Բեմական հմայք» – Էնջլինա Բեջանյան (Candy Angie),
     «Տարվա բարեգործ փոքրիկ երգչուհի» – Անի Մնացականյան,
     «Տարվա բազմաժանր արտիստ» – Ինա Մնացականյան,
     «Տարվա տեսահոլովակ» – Մելիսա («Հայրիկ»),
     «Տարվա սիրված երգչուհի» – Միլենա Գևորգյան,
     «Տարվա լավագույն պարուսույց» – Մարիամ Գալստյան (Light kingdom), «Տարվա լավագույն պարային համույթ» – "Like",
     «Ամենապոպուլյար երգչուհի» – Էլինա Չոլախյան,
     «Տարվա հայ գրող» – Սիլվա Մանուկյան,
     «Տարվա տարբերվող գրող» – Գիսանե,
     «Տարվա ակտիվ երգչուհի» – Վիկտորյա Բալբուչակյան,
     «Տարվա լավագույն օպերատոր» - Մկո Հարությունյան,
     «Տարվա լավագույն լուսանկարիչ» – ՀՀ ժող վարպետ՝ Անահիտ Խաչատրյան,
     «Տարվա լավագույն մանկապատանեկան հաղորդաշար» – «Ռուբիկ-Կուբիկ» ։
    
     Ինչպես նաև պատվոգրերի արժանացան այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք եղել են բլոգի կողքին մինչ օրս․
    
     All studio (Հայկ Ալեքսանյան),
     Gart fashion house (Գայանե Կարապետյան),
     Լոգոդիզայներ Սուրեն Ամիրշատյան,
     Զեյթուն մշակույթի կենտրոն (Նաիրա Ելինյան) ։
    
     Եվ իհարկե հատուկ շնորհակալագրի արժանացավ Play Space ռեստորանային համալիրը, որտեղ և տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։
    
     Դե, իսկ մենք համոզված ենք, որ այսքանով սկիզբ է դրվելու ամեն լավ բանի և լինելու է այս մրցանակաբաշխությունը շարունակական:
     Հարցազրույցը վարեց՝ ԱՆՆԵ ՄԱՐԻՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6805 | 0 | 0
Facebook