Loading...

Articles

Կորյուն, Ձեր լեզվին ու գործողություններին այնքան եք ազատություն տվել, որ տակից դուրս չեք գալու...

23:46, Monday, 09 July, 2018
Կորյուն, Ձեր լեզվին ու գործողություններին այնքան եք ազատություն տվել, որ տակից դուրս չեք գալու...
     բանտում տարածված խոսք, չգրված օրենք կա
     ասում էին, ոնց որ ամեն բան չէ, որ կարելի է ուտել, այնպես էլ ամեն բան չէ, որ կարելի է ասել, կամ անել... ու հստակ էր դրվածքը՝ ասածիդ և արածիդ համար պարտավոր ես պատասխան տալ:
     Հիմա դուք մի այնպիսի դաշտ եք մտել, Հայր Կորյուն, Ձեր լեզվին ու գործողություններին այնքան եք ազատություն տվել, որ տակից դուրս չեք գալու...
     Սիրո և Համերաշխության թավշյա հեղափոխությունից ոգևորված, մտել եք Ս. Էջմիածին ու լրիվ հակառակ բաներն եք անում, մտել եք Վեհարան ուրիշի կողմից ձեռք բերված նվաճումները քամուն եք տալիս...չեմ հասկանում, ո՞վ է Ձեզ տվել այդ իրավունքը…
     Սիրո և Համերաշխության փոխարեն, Ատելություն և Պառակտություն եք սփռում... ո՞վ է ձեզ տվել այդ իրավունքը...
     Հեղափոխության առաջնորդը մինչև փողոցներ ու հրապարակներ չլցրեց, ժողովրդի անունից չխոսեց, դուք մի քանի հոգով հավաքվել եք, ի՞նչ ազգի անունից եք խոսում...
     Հեղափոխության առաջնորդը, ոչ նախագահական բռնազավթեց, ոչ Ազգային Ժողովի շենք, չնայսծ որ հակառակ ձեր մի քանի հոգուն, հարյուր հազարավորների աջակցությունն ուներ... էլ չեմ ասում, որ բռնազավթած շինություններում ճաշկերույթ սարքեր, դուք Վեհարան եք բռնազավթում, մեջ հքցյծկերույթ եք սարքում, ո՞վ է տվել ձեզ այդ իրավունքը...
     Հանրապետության հրապարակում ամեն քայլ արվում էր, գրագիտորեն ու հեռատեսորեն և ամենինչ ուղված էր էլ ավելի մեծ միասնություն ու ոգևորություն ապահովելուն, ձեր քայլերը անգրագետ են, չհաշվարկված և օր օրի ավելի մեծ պառակտվածություն ու հիասթափություն են առաջացնում, ո՞վ է տվել ձեզ ժողովրդին պառակտելու իրավունքը...
     Հեղափոխությունից հետո եղած Ազգային Միասնության ալիքը պետք էր ուղել ՀՀ տնտեսության զարգացմանն ու սահմանների ամրապնդման վեհ գործին, դուք ուղել եք կաթողիկոսի հետ ունեցած ինչ ինչ հաշիվներ լուծելուն, էն էլ ախար չեք լուծում ավելի խորացնում եք էտ հաշիվները, ո՞վ է տվել ձեզ այդ իրավունքը...
     այսպես կարելի է հարցերն ու համեմատություններն շարունակել, սակայն պատասխանեք մեկ հարցիս անշնհորք ձևով Վեհարան մտնելու և Վեհարանը ձեր աթոռակռվի, մանր մունր հարցերի մարտադաշտ սարքելու իրավունքը, ո՞վ է ձեզ տվել...
     Քաղաքական թեժ պայքարի ժամանակ տասնապատիկ անգամ ավելի շատ Քրիստոնեական Արժեքներ օգտագործվեցին, քան թե ձեր, այսպես ասած ''Քրիստոնեական Արժեքների'' համար մղվող պայքարում...
     Հ.Գ.ձեզ համար ակցիաներ էիք անում, բան ասում էի՞նք, ինչո՞ւ կուտը կերաք, Վեհարան ներխուժեցիք, ո՞վ ձեզ իրավունք տվեց տրորել մեր իրավունքները...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3053 | 0 | 0
Facebook