Loading...
COMMENT.am
Today:  Monday, 10 December, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%
Telegram - t.me/mamul_am

Articles

Մասունքները և դրանց շուրջ կատարված զարգացումները

14:24, Wednesday, 11 July, 2018
Մասունքները և դրանց շուրջ կատարված զարգացումները

Մասունքները և դրանց շուրջ կատարված զարգացումները, այո, կրոնական իմաստից զատ, նաև պատմական դեպքերի և մշակութային-հասարակական, քաղաքական հարաբերությունների և պատմության ընթացքը հասկանալու աղբյուր են:

Այս երկար նախաբանից հետո վերադառնալով Սուրբ Գեղարդին, կարծում եմ, այսօրվա քննարկումների բնույթը բոլորովին այլ կլիներ, եթե այդ մասունքից Ռուսական եկեղեցուն բաժին հանած ՀԱԵ-ն իր ժամանակին տեղեկացներ այդ մասին: Եկեղեցիներն, այո, միմյանց հետ մասունքներ փոխանակում են, նվիրում են և նաև այդ միջոցով միմյանց միջև հարաբերություններ են կարգավորում: Կարծում եմ ոչ մի վատ բան չկա ՀԱԵ-ին պատկանող մասունքից Ռուս ուղղափառ եկեղեցուն մաս հանելու գործում, ընդհակառակն, ՀԱԵ-ն կարող էր այդ մասին բարձրաձայն և հպարտորեն խոսել հենց նվիրատվության շրջանում՝ որպես քույր եկեղեցուն օժանդակություն: Կարծում եմ հենց այդպես կաներ Ռուս ուղղափառ եկեղեցին՝ եթե ՀԱԵ-ին նվիրաբերեր որևէ քրիստոնեական մասունք, մասունքի մաս: Սա պետք է դիտել միջեկեղեցական կրոնա-քաղաքական հարաբերությունների մաս: Թվում է՝ այսօրվա քննարկումների հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ոչ վաղ անցյալի այդ նվիրատվությունը ի հայտ է գալիս այսօր, դրան հաղորդում է ՛՛թաքուն գործարքի՛՛ իմաստ և զայրացնում ՀԱԵ-ի հետևորդներին: Առհասարակ որքան բաց ու թափանցիկ լինի եկեղեցին՝ այնքան կշահի և կունանա հասարակության վստահությունը:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1151 | 0 | 0
Facebook
Spokesperson