Loading...

Articles

Վարդավառի տոնը Դավթաշեն վարչական շրջանում

14:48, Sunday, 08 July, 2018
Վարդավառի տոնը Դավթաշեն վարչական շրջանում
     Վարդավառի օրվա կապակցությամբ Դավթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեր Խորեն քահանա Մարուքյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Քրիստոսի Պայծառակերպությանը, որից հետո եկեղեցու բակում Երիտասարդաց միության սաների մասնակցությամբ տեղի ունեցավ համերգային ծրագիր՝ ազգային երգ- երաժշտության և պարային համարների կատարումներով: Իսկ Վարդավառի ամենամեծ միջոցառումը տեղի ունեցավ Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգում` քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարի մոտ, որտեղ միջոցառումն անցկացվեց ժողովրդական սովորություններով՝ իրար վրա ջուր ցողելով, աղավնիներ բաց թողնելով, արևահամ մրգերի հյուրասիրությամբ և այս ամենն ուղեկցվեց ուրախ երաժշտությամբ: Ներկաներին տրամադրվեցին նաև ջրային խաղեր, իսկ ջրցան մեքենան միջոցառման ողջ ընթացքում ապահովեց ջրով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6057 | 0 | 0
Facebook