Loading...

Articles

Ամուլսար կամ Ոսկյա լեռը

23:57, Friday, 06 July, 2018
Ամուլսար կամ Ոսկյա լեռը
     Ամուլսար.....Չեմ կարծում, որ ընդհամենը 1 միլիարդ դոլար, տո թեկուզ ֆունտ սթերլինգ շահույթի համար այսքան իրադարձություններ տեղի ունենային մեր բազմաչարչար Հայրենիքում: Մեծարգո արքայազնի այց, Սահմանադրական փոփոխություններ, անգլիամետ նախագահի նշանակում, որը ամեն դեպքում ՀՀ քաղաքացի չէր եղել վերջին 4 տարվա ընթացքում, դրան հաջորդած Սերժը սխալ, Նիկոլը ճիշտ, Մանվելի, Սաշիկի և այլոց զոհաբերությունները...Մի թե մեծ կոմբինատորը սխալվեց իր հաշվարկների մեջ, որ կարծում էր, թե Նիկոլը կկարողանա կանգնեցնել հակաամուլսարյան շարժումը??? Մի թե նրա դժոխային հաշվարկը պիտի ձախողվի: Հիմա արդեն գործի է դրվում ծանր հրետանին, ՄաքԴոնալդսի այց, Հայաստանի վարկանիշի անկման սպառնալիք, որին կհետևեն պատերազմի սպառնալիքներ, այսինքն դրանք արդեն առկա են, թեկուզ Ադրբեջանի շատ թույլ դիրքով, համենայն դեպս լայնորեն տարածվում են ու լուսաբանվում: Սրանցից կա ընդհամենը մի հետևություն, Ամուլսարը ինքնին ոսկու ձուլակտոր է, և սպասվելիք շահույթ տասնյակ կամ ինչու ոչ հարյուրավոր անգամներ գերազանցում են ներկայացվող շահույթը: Գնում է խոշոր խաղ, որտեղ մեր, հասարակ մահկանացուներիս կյանքն արդեն ոչինչ է, հաղթական վերջնախաղի համար:
     .....Հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5403 | 0 | 0
Facebook