Loading...

Articles

ԱՍՔ ԹԹԽՄՈՐԻ ԲԱՐԵԼԱՎԻՉ կԱՐԵՆՉԻԿԻ ԵՒ աՐՏԱԿՉԻԿԻ ՄԱՍԻՆ

00:17, Friday, 29 June, 2018
ԱՍՔ ԹԹԽՄՈՐԻ ԲԱՐԵԼԱՎԻՉ կԱՐԵՆՉԻԿԻ ԵՒ աՐՏԱԿՉԻԿԻ ՄԱՍԻՆ
    

Հարևանս կայուն պարբերականությամբ բողոք-մատնագրեր էր ձևակերպում իմ մասին և հղում էր համապատասխան կառույցներին։ Արձագանքը լինում էր վայրկենական։ Ժամանում էին համազգեստավոր կամ քաղաքացիական հագուստով անձինք, բայց ժամանող հետաքննիչ խմբերը հիասթափված էին հեռանում՝ առանց խախտումներ բացահայտելու։ Մինչդեռ հարևանս համառորեն չարչարում, տանջում ու վատնում էր՝ իր, շրջապատողների և ընդհանրապես «շփման գծում» հայտնվածների ժամանակն ու նյարդերը։ Եվ այսպես շարունակվեց այնքան, մինչև որ արձագանքող խմբերը սկսեցին պարզապես արհամարհել անհիմն ահազանգերը։�Անցան տարիներ, փոխվեցին ժամանակները, անգամ երկիրը փոխվեց, և կամեցա այնուամենայնիվ տեղեկանալ, թե ո՞րն էր հարևանիս «ստեղծագործական պոռթկման» պատճառը։ Հարցրի, թե՝ «Ա՛յ Աստծո արարած, ինչո՞ւ էիր բողոքներ գրում, մի՞թե գրաստիդ, կամ առավել ևս քեզ, երբևէ Քշա՛ էի ասել» ։ Եվ ի՜նչ պատասխանի, որ լավ լինի. «Ների՛ր, պարզապես կինս ինձ սարսափելի ձևով դավաճանում էր» ։�Ես գրեցի, որ փոխվել են ժամանակները, անգամ երկիրն է փոխվել, սակայն չի փոխվել հարևանիս տեսակը, մեկի, որ իր անձնական ձախողումները փորձում է խեղդել ուրիշին վնասելով։ Խոսքս նրանց մասին է, որ հեղափոխության օրերին չկարողացան բավականաչափ աչքի ընկնել և հիմա ուզում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Առաքելական Եկեղեցու Սպասավորների դեմ հոխորտալով անուն հանել, կայանալ, կամ մխիթարություն գտնել իրենց նեղ, ներանձնական վշտին։ Չեմ ուզում խորանալ, թե դրանցից որը ինչ ձախողումներից է այսահարվել։ Թռուցիկ հայացքն էլ բավարար է, որ տեսնեք, թե ինչ են, կամ ինչացու։ Պարզապես նայեք, քանիսն են, որ ընտանիք ունեն, արդյո՞ք երջանիկ են իրենց ընտանիքներում և արդյո՞ք հարևանիս բախտակիցը չեն։�Հարևանիս գերազանցելով իրենց համառ հերյուրանքներով՝ սրանք խազված սկավառակի գործելաոճն են որդեգրել և անդադրում նույն բայաթին են քաշում, թե՝ Եկեղեցին այսպես պիտի լինի... հոգևորականները այնպես պիտի վարվեն... բոլորը մեր ուզելով պիտի շարժվեն... և այլն։ Հանգի՛ստ սիրելիներս, ժողովրդավարությունը հենց նրանով է ժողովրդավարություն, որ փոքրամասնությունը, անկախ նրանից սեռական, գաղափարական կամ այլ, չպիտի հանդգնի մեծամասնությանը պահանջներ ներկայացնել։ Մի անգամ մի բան ասացիք, պատասխանը կերաք, բարի եղեք կամ լլկվել, կամ մի նոր՝ «հանճարեղ» միտք ծննդաբերեք, եթե հակաբեղմնավորիչ հաբերն արդեն չեն ազդում։ Եվ ոչ թե անընդհատ կրկնեք՝ մեկ անգամ, բայց սպառիչ պատասխան ստացած, ձեր անբեղուն որովայնից արտաքին միջամտությամբ վիժված հարցը։ Օրինակ՝ սևեռվել եք, թե՝ «Կաթողիկոսի գավազանը... Կաթողիկոսի գավազանը...»: Իսկ երբ բացատրում ենք, որ դա ոչ թե՝ «Կաթողիկոսի», այլ՝ «Կաթողիկոսական գավազան» է, ի վիճակի՞ եք ընկալել տարբերությունը, որ այն մի անհատ անձի սեփականություն չէ, համազգային արժեք է, ընդ որում՝ այնպիսի արժեք, որ ենթակա չէ սողցման կամ ամբողջական վաճառքի, ինչպես որոշ վայ տնտեսագետներ են կարծում։ Այն արդեն իսկ կարելի է հետագա սերունդներինը համարել։ Խմբակի մյուս՝ շատ որոճացված պնդումն է, թե՝ «Կաթողիկոսին չեն սիրում...» ։ Ինչ խոսք՝ սա իրենց ծանծաղամտության արգասիքն է։ Եթե իրենց երկու պնդումները իրար կողքի դնենք, կստացվի, որ «Կաթողիկոսին չեն սիրում, դրա համար էլ ոսկյա գավազաններ են ընծայում» ։ Այս է գիտությունների թեկնածու դասախոսների «տրամաբանությունը», եթե Աստված ընդհանրապես չի զլացել շնորհելիս։ �Խոսքս ավարտեմ սպառիչ պատասխանի հանգամանքով։ Խմբակը հերյուրեց մի բան, մենք պատասխանեցինք, և այլևս ավելորդ ենք համարում երկրորդել, ինչպես ասված է՝ «Ով ականջ ունի, թո՛ղ լսի» (Եզեկ. 3։27, Մատթ. 11։15, Մարկ. 4։9, Ղուկ. 8։8) ։ Կարիք կա՞ մեկնելու նաև այս տողերը, թե՝ «Ով ուղեղ ունի, կհասկանա» ։ Իսկ ամենալավը, սիրելինե՛րս, ամուսնացեք, երջանիկ եղեք և աշխատեք երջանկացնել ձեր կանանց, որ հարևանիս ճակատագիրը չկրկնեք։ Մի՛ կրկնեք հարևանիս ճակատագիրը, առավել ևս այնպես մի արեք, որ դուրս գա, թե ձեր հայրերն են նրան բախտակից։

Source: facebook.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4604 | 0 | 0
Facebook