Loading...

Articles

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՄՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ

20:45, Thursday, 28 June, 2018
ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՄՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ
    
Այսօր մի շարք «մարդիկ» փողոց են դուրս եկել Հայ Եկեղեցին քայքայելու և կործանելու համար: Եվ որպեսզի իրենց չարածին գործն իրականացնեն և մարդկանց մոլորեցնեն, թե իրենց նախաձեռնությունն ուղղված է Հայ Եկեղեցու դեմ, թիրախավորեցին Հայ Եկեղեցու Գահակալին: Սկզբում հայտարարեցին, թե իրենց խնդիրը միայն Կաթողիկոսն է, սակայն հետագա քայլերով մատնեցին իրենց նենգ էությունը: Ու որպեսզի իրենց նախաձեռնությանը կարևորություն տային, հայտարարեցին, որ էս էրկու օրը եպիսկոպոսները կմիանան մեզ: Եվ այդպես էլ եղավ: Եպիսկոպոսները և՛ միացան և՛ միավորվեցին, բայց ոչ թե այս պատեհապաշներին և չարածիններին, այլ՝ ում և որտեղ իրականում պետք է միանաին ու միավորվեին՝ Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, ինչպես և ուխտել են իրենք: Մայր Աթոռի և նրա Գահակալի շուրջ համախմբվելու հավատարմության լավագույն տեսանելի կողմը և վառ ապացույցը երկու եպիսկոպոսաց ժողովներն են՝ իրենց դատապարտող հայտարարություններով և սփյուքի բազմաթիվ թեմակալ առաջնորդների առանձին դատապարտող և Մայր Աթոռին և նրա Գահակալին իրենց ուխտի վերահաստատմումը բարձրաձայնող հայտարարությունները (համացանցում ամենուր սփռված են նշածս հայտարարությունները): Եվ ինչպես կասեր Միքայել Սրբազանը, փառք ու պատիվ մեր եպիսկոպոսներին, որ չտրվեցի այս սադրիչների կողմից իրականացվող հոսանքին և չգայթակղվեցին:
     Երբ ամեն ինչ պարզվեց, որ իրենց չարաստեղծ, աղանդավորական և հակակնոնական ընթացքը ընդունելություն չի գտնում եպիսկոպոսաց դասի կողմից, աղերսանքի սլաքը ուղղվեց քահանայից դասի կողմը՝ շահարկելով նրանց սոցիալական պայմանները: Բայց ավաղ, այստեղ ևս նրանք սխալվեցին: Քահանայից դասը գտնվեց իր բարձրության վրա: Համաեկեղեցական շահերը գերադասվեցին նեղ անձնական շահերից և ողջ հոգևոր դասը, այդ թվում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հանդես եկան դատապարտող կոչերով ու հայտարարություններով (համացանցում ամենուր սփռված են նշածս հայտարարությունները):
     Խեղճերին «քաշեցին» նաև աշխարհիկները. աղերսանքը, օգնություն մուրալը մերօրյա իշխանություններից նույնպես ավարտվեց անհաջողությամբ: Հայրենի կառավարությունը հստակ հասկացրեց, որ սա ներեկեղեցական հարց է և պետք է լուծվի միայն ու միայն Հայ Եկեղեցու դարավոր ավանդույթի և կարգ ու կանոնի շրջանակներում: Մի քանի տող էր, բայց այդ պառակտիչների բետոնե ուղեղների կարծրության պատճառով տեղ չհասավ: Ստիպված նույնը կրկնվեց երկրոդ անգամ: Հուսանք բետոնի կարծրությունը ճեղքված կլինի և ասելիքը տեղ կհասնի: Վերջացավ: Էլ մարդ, կառույց չկա որ դիմեն: Հայտնվեցին փակուղում, բայց հանկարծ ելքը գտան: Ամեն ինչ սկսել նորից: Լուրեր են տարածում, որ իբր թե, եթե իրենց շարքերը ստվարանան, եպիսկոպոսները կմիանան իրենց: Այ անբարոյականներ, դուք ձեր դիմացիններին դատում եք ձեր բարոյականության չափանիշներով, թեև խիստ կասկածելի է, որ այն ունեք: Եպիսկոպոսները թե՛ բանավոր և թե՛ գրավոր դատապարտել են ձեզ և ձեր նախաձեռնությունը: Միթե այդքան տխմար ու տգետ եք, որ չեք հասկանում, մարդկանց շատանալուց կեղծիքը և ամբաստանությունը չեն վերածվում ճշմարտության և իրականության: Եպիսկոպոսները դատապարտել են ոչ թե ձեր քանակը, այլ ձեզ և ձեր ընթացքը: Արեք այն, ինչ որ նախատեսել եք, բայց հիշեք, Հայ Եկեղեցու ընթացքը անկասելի, դուք էլ ինչպես կասեր Միքայել Սրբազանը աղանդավոր եք և Հայ Եկեղեցու պատմության մեջ մի փոքրիկ հերթական խոչընդոտ, որ առանց լուրջ ճիգ ու ջանքի կհաղթահարվի: Հիշեք, Հայ Եկեղեցին հաղթահարել է Հռոմեական կայսրությանը, Պարսից կայսրությանը, Բյուզանդական կայսրությանը, Արաբական խալիֆայությանը, սելջուկ-թուրքերին, մոնղոլ-թաթարներին, ակ-կոյունլուներին, Օսմանյան Կայսրությանը, Ցարական Ռուսաստանին, բոլշևիկյան իշխանությանը: Դուք ով եք, որ դիմանաք Հայ Եկեղեցու անկասելի հորձանուտին, այն կքշի, կսրբի կտանի ձեզ թե՛ այս և թե՛ այն աշխարհից: Ձեզանից կմնա միայն հիշատակ: Այնպիսի հիշատակ, ինչպիսին մնաց Արիոսից, Մակեդոնից, Նեստորից, Եվտիքեսից, թոնդրակցիներից, պավլիկյաններից, ազատ եկեղեցականներից և......:
    
     Հ.Գ.
     Հատուկ գրում եմ նրանց համար, ովքեր չունեն եկեղեցագիտական տարրական գիտելիքներ: Հայոց Կաթողիկոսի անձը ոտնահարել են կայսրերը, շահերը, խալիֆները, խաները, ցարերը, սուլթանները, ստալինները և բոլոր դեպքերում էլ եկեղեցու պատմությունը չի ընդունել և դատապարտել է հակաեկեղեցական և հակաազգային այդ արարքները:
     Մի հուսացեք, որ եպիսկոպոսները պետք միանան ձեզ: Եթե կգտնվեն այդպիսինները, ապա թող միանան, բայցև վստահ լինեն, որ Քրիստոսի եկեղեցին բանադրում և նզովվում է ոչ միայն եպիսկոպոսներին, այլև պատրիարքների և պապերի: Թող հիշեն Նեստորին, Մակեդոնին, Լևոնին Անձևացուն և այլոց:
     Ի վերջո կողմնորոշվեք, ձեր օգնությունը միայն կարող եք հայցել միայն ու միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսից՝ ներում հայցելով և ապաշխարհելով: Շտապեք քանի դեռ ուշ չէ, գուցե հաջորդ վայրկյանին Նա ևս չկարողանա ձեզ օգնել...
Source: facebook.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3545 | 0 | 0
Facebook