Loading...

Articles

Մարկոս Թարվերդյանը օգնության կարիք ունի

21:42, Wednesday, 27 June, 2018
Մարկոս Թարվերդյանը օգնության կարիք ունի
     Օրեր առաջ 1, 5-ամյա Մարկոս Թարվերդյանի մոտ ախտորոշվել է երիկամների նեֆրոտիկ սինդրոմ: Երեխայի վիճակն ամեն օր վատանում է, իսկ բուժում, որպես այդպիսին, այստեղ չկա: Մարկոսը Արաբկիր բժշկական կենտրոնում է, որտեղ ստանում է վիճակը մեղմող դեղամիջոցներ: Երեխային հնարավորինս շուտ պետք է տանել արտերկիր: Նրան կարող են հետազոտել ու բուժել Իսրայելում, նաև պատրաստվում են նրա հետազոտությունների տվյալները Շվեյցարիա ուղարկել: Ծնողները Նեֆրոտիկ սինդրոմի ու դրա բուժման վերաբերյալ շատ բան գիտեն, քանի որ 2 տարեկան աղջկան որոշ ժամանակ առաջ կորցրել են հենց այդ հիվանդության պատճառով: Հիմա էլ նույն ախտորոշումն ունի Մարկոսը: Բուժում ստանալու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնց հնարավորությունն ընտանիքը չունի. Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, օգնել Մարկոսին, փոքրիկը ունի բոլորիս աջակցության կարիքը: Հաշվեհամարը բացված է ACBA բանկում՝ Հայկ Թարվերդյանի անունով: 220460852290000 AMD 220461651345001 USD Մանրամասների համար կարող եք դիմել Հայկ Թարվերդյանին՝ հեռ. 055-18-05-81:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4374 | 0 | 0
Facebook