Loading...

Articles

Մատթեոս 13.1-8

00:03, Thursday, 21 June, 2018
Մատթեոս 13.1-8

Այդ օրը Հիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին: Եւ նրա մոտ շատ ժողովուրդ հավաքվեց, այնպես որ նա նավակ մտավ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խոսում և ասում. «Ահա մի սերմնացան ելավ սերմանելու. և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եւ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար. և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց. և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եւ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եւ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ՝ մեկին՝ հարյուր. և կար որ՝ մեկին՝ վաթսուն. և կար որ՝ մեկին՝ երեսուն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3761 | 0 | 0
Facebook