Loading...

Articles

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

20:17, Tuesday, 19 June, 2018
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Խայտառակություն…

Մենք, այլևս, ոչ թե մարդու բարոյական անկման, այլ մարդկային հատկանիշների բացարձակ կորստյան մասին պիտի խոսենք: Խնդիրը միայն ՛՛գեներալը՛՛ չէ: ՛՛գեներալն՛՛, ընդամենը, այն լակմուսի թուղթն էր, որը բացահայտեց, թե ուր ենք մենք հասել այս 20-25 տարիների ընթացքում:

Եթե դու պետության մարդ ես եղել ու ՛՛գեներալից՛՛ ավելի ՛՛խելացի՛՛ գտնվելով, մեզանից գողացած փողերով քեզ համար հյուրանոցներ ու կազինոներ ես կառուցել, կոպեկներով պետությանը պատկանող գույք ու հողեր ես ՛՛սեփականաշնորհել՛՛ ու ՛՛վրան նստել՛՛, հսկա գործարաններ ու ֆաբրիկաներ ես վերցրել ու դրանք գործարկելու փոխարեն աշխատող հաստոցները մետաղի ջարդոնի գնով թուրքին ու պարսիկին ես վաճառել, եթե...

Եթե դու հարկայինի կամ մաքսայինի, քաղաքապետարանի կամ թաղապետարանի, կադաստրի կամ մեկ այլ պետական կառույցի պետ կամ անգամ շարքային աշխատող լինելով, կարճ ժամանակում հսկայական հարստություն ես դիզել ու դա այնքան խորամանկ ես արել, որ քեզ բռնել հնարավոր չէ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, դու էլ, ՛՛գեներալի՛՛ նման, այդ ամենն արել ես դպրոցական երեխաների բերանից կտրած ու բանակին ուղարկված խտացրած կաթը գողանալու հաշվին: Եվ բոլորովին կապ չունի, թե դու ով ես…

Դուք՝ նախկին նախագահներից սկսած մինչև վերջին աշոտյաններդ ու շարմազանովներդ, պատասխան եք տալու:
    
     Հեղինակ՝ Արտաշես Փափազյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
14518 | 0 | 0
Facebook