Loading...

Articles

Ահաբեկչություն

20:34, Thursday, 14 June, 2018
Ահաբեկչություն
    
    

Մեր օրերում ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային աղետի։ Ահաբեկչությունը լինում է անհատական, խմբային ու պետական: Ահաբեկիչները պայթեցնում են ռումբեր, կրակում են մարդկանց վրա, հափշտակում են ինքնաթիռներ և պատանդ վերցնում ուղևորների, կողոպտում են բանկեր, մասնակցում թմրանյութերի միջազգային վաճառքին և այլն։

2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռներից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնովին ավերեցին. մի քանի ժամում զոհվեցին ավելի քան 3 հազար խաղաղ քաղաքացիներ։ Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել այդ պայքարում։ Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Ղաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի համար 1 ահաբեկիչ:

Վերջին տարիներին (այլ երկրներում) բազմաթիվ են եղել դեպքեր, երբ ահաբեկիչները փորձել են ռումբ մտցնել, ասենք օդակայան, երկաթուղային կայան կամ առևտրի կենտրոն և կանգնեցվել են ոստիկանների կողմից, ինչի արդյունքում ահաբեկչության զոհերը շատ ավելի սակավաթիվ են եղել: Հայաստանն ունի անվտանգ երկրի համբավ: Շատերին թվում է, որ մեր երկրում ի սպառ բացակայում է ահաբեկչության վտանգը...


    

Ոստիկան Արտյոմ Ղազարյանը պատմեց թե ինչպես կարելի է պայքարել ահաբեկչության դեմ: - «Կան հանցագործությունների տեսակներ, որոնց դեմ սկսում են պայքարել այդ հանցագործության տարածմանն ի պատասխան... Օրինակ՝ թրաֆիկինգը, ավտոմեքենաների գողությունը, ջեբկիրությունը և այլն: Սակայն կան հանցանքներ որոնց դեմ պայքարը, պարտադիր կերպով, պետք է ծավալվի կանխարգելիչ ձևով: Այդպիսի հանցագործության վառ օրինակներ են ահաբեկչությունը, մաքսանենգությունը կամ, ասենք պետական այրի սպանությունը, որոնց դեմ պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել անգամ այն դեպքում, եթե տվյալ երկրում երբեք որևէ ահաբեկչության ակտ չի գրանցվել: Այլ կերպ ասած՝ պետք չէ սպասել, որ Հայաստանում լուրջ ահաբեկչական ակտ կատարվի, որ նոր պայքարենք դրա դեմ.., Առավել ևս, որ դրա վտանգները կան»:

Ահաբեկչության դեմ պայքարը գտնվում է միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրունում 1934 թվականից, երբ Ազգերի լիգան կատարեց առաջին քայլը հայտարարելով այդ երևույթը օրենքից դուրս, անցկացնելով ահաբեկչության դեմ պայքարի և քննադատման Կոնվենցիայի նախագիծ: Ահաբեկչությունը որպես քաղաքական դրսևորում ստեղծվեց պայթուցիկ նյութերի և հեռահաղորդակցման միջոցների առաջացման հետ միարժամանակ։ Պայթուցիկ նյութերը ապահովեցին առավել մեծ վնաս պատճառելու հնարավորություն բացահայտվելու առավել քիչ հավանականության հետ միարժամանակ, իսկ հեռահաղորդակցման միջոցները ապահովեցին ահաբեկիչներին տեղեկության ավելի արագ փոխանցում տարածության մեջ, ինչպես նաև տվեցին ահաբեկիչներին հանրահայտ դառնալու հնարավորություն, իրենց գործողությունները մի մեծ շոու դարձնելու և մեծ քանակությամբ ահով համակված հանդիսատես հավաքելու հնարավորություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
1
4423 | 0 | 1
Facebook