Loading...

Articles

Ռուս ազնվականի կարծիքն իր հայրենիքի ու ու ժողովրդի մասին

19:16, Thursday, 14 June, 2018
Ռուս ազնվականի կարծիքն իր հայրենիքի ու ու ժողովրդի մասին

19-րդ դարի առաջին կեսում ապրած ռուս մտածող, հրապարակախոս, ռուսական ինքնակալության ու ճորտատիրական կարգերի առաջին քննադատներից մեկը՝ Պյոտր Չաադաևը (1794 – 1856 22), որին իշխանությունները խելագար են հռչակել, իր երկրի ու ազգի մասին ասել է բաներ, արտահայտել է մտքեր, , տվել գնահատականներ, որոնք ազատորեն կարելի է նաև մերօրյա Ռուսաստանին վերագրել:


     «Մեր յուրօրինակ քաղաքակրթության առավել տխուր ու արտասվալի հատկություններից մեկն այն է, որ մենք դեռ նոր-նոր ենք բացահայտում այնպիսի ճշմարտություններ, որոնք վաղուց արդեն հնացած են ուրիշ տեղերում և նույնիսկ մեզանից շատ հետամնաց ժողովուրդների շրջանում: Դա այն պատճառով է տեղի ունենում, որ մենք ուրիշ ժողովուրդների հետ ձեռք ձեռքի չենք ընթանում: Մենք մարդկային ցեղի մեծ ընտանիքներից ոչ մեկի մասը չենք կազմում, մենք ո՛չ Արևմուտքին ենք պատկանում, ո՛չ՝ Արևելքին, և մեզանում չկա դրանցից ո՛չ մեկի ավանդությունն ու սովորությունը: Ասես ժամանակի ընթացքից մի կողմ քաշված մնալով՝ մենք չենք առնչվել մարդկային ցեղի համաշխարհային դաստիարակությանը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4129 | 0 | 0
Facebook