Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուց տեղի է ունենում աղոթք-խաչերթ մեր երկրի և եկեղեցու շենացման ու զորացման համար:
Աստված թող օրհնի և պահպանի Մեր Հայրենիքը սիրո, խաղաղության և համերաշխության մեջ և անսասան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Ընդառաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին, յուրաքանչյուր օր ժամը 19: 00-ից, Մայր եկեղեցուց հոգևորականների և հավատացյալների թափորը կշարունակի շարժվել և աղոթքին և թափորին միանալու հրավեր ուղղելով մեր հայրենակիցներին:
Տոնին նախորդող օրը՝ հունիսի 15-ին մեր եկեղեցու զավակները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թափոր-խաչերթով երեկոյան Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները կտեղափոխեն Մայր եկեղեցի:
Հունիսի 16-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Մասունքով օրհնության կարժանանանք ամենքս, և կհայցենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը որպեսզի Տիրոջ օրհնությամբ և առաջնորդությամբ ընթանա մեր կյանքը:
ԱՄԵՆ