Loading...

Articles

Երևանի փոխքաղաքապետն ու ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրենը հետևել են Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին

10:37, Monday, 11 June, 2018
Երևանի փոխքաղաքապետն ու ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրենը հետևել են Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին

Հունիսի 10-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Ուերներ Լեյփակը, բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավար Նորա Մարտիրոսայնի հետ այցելել են Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատված:

Տեղում ներկայացնելով ծրագրի ընթացքը և մանրամասն ծանոթացնելով արդեն իսկ իրականացված աշխատանքներին, այդ թվում շինարարության ժամանակ ձեռնարկվող անվտանգության միջոցառումներին՝ պատասխանատուները վստահեցրել են, որ ճանապարհը կառուցվում է միջազգային սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Աշխատանքներին ծանոթանալուց հետո Ուերներ Լեյփակն իր գոհունակությունն է հայտնել շինարարական աշխատանքների որակից, տեմպերից և իրականացվող վերահսկողությունից՝ ընդգծելով անվտանգության միջոցառումներին միտված աշխատանքների կարևորությունը: Ուերներ Լեյփակը նաև համոզմունք է հայտնել, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2545 | 0 | 0
Facebook