Լոմոնոսովի ներդրումը գիտության մեջ հավասար է «0»-ի
Ռուսների պարծանք Միխայիլ Լոմոնոսովը բացարձակապես հեռու է եղել գիտությունից ու գիտության մեջ ոչ մի ներդրում չի կատարել
Նաև գրում են, թե Լոմոնոսովը մշակել է գազերի մոլեկուլյար-կինետիկական տեսությունը: Ո՛չ, չի մշակել, ու չէր էլ կարող մշակել, որովհետև մաթեմատիկայից շատ թույլ է եղել: Եվ հենց այդ է պատճառը, որ ֆիզիկայի ու քիմիայի ոլորտին վերաբերվող նրա բոլոր «աշխատություններն» ընդամենը խեղճ ու կրակ ֆանտազիաներ են: Լոմոնոսովին են նաև վերագրում լեռնահանքային արդյունաբերությանը վերբերող «հիմնարար» աշխատանքներ, այնինչ, ըստ էության, այդ «աշխատանքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ ընդամենը դասախոսությունների սեղմագրեր, որոնք նա կատարել է Գերմանիայում ուսանելու տարիներին: Ի դեպ, Միխայլոն Գերմանիայում հիմնականում ոչ թե սովորել է, այլ՝ խմել ու կանանց հետևից քարշ եկել: Լոմոնոսովը գիտնական չի եղել, նա վարչական աշխատանք է կատարել, եղել է մի անձնավորություն, որը միայն երկու բան է կարողացել անել՝ խմել ու անհեթեթ նախագծերի համար փող պոկել: Օրինակ՝ նա կազմակերպել է կեղծ գիտականությամբ շղարշված անդրծովյան արշավախումբ: Նրա մտքով հետևյալն է անցել՝ շրջանցելով Ամերիկան՝ Հնդկաստան հասնել Սառուցյալ օվկիանոսով: Չգիտես ինչու, նա համոզված է եղել, թե Սառուցյալ օվկիանոսը 80 աստիճանից հյուսիս ընկած լայնությունում սառցապատ չէ: Ինչպես տեսնում եք, տգիտությունն աղաղակող է, բայց Լոմոնոսովի ազդեցությունը ցարական արքունիքում այնքան մեծ է եղել, որ նա Եկատերինայից հեշտությամբ փող է պոկել երկու արշավախումբ կազմակերպելու համար: Բնականաբար, երկու արշավախումբն էլ ձախողվել են. Շպիցբերգենից այն կողմ նավերը բախվել են վիթխարի սառցաբեկորներին: Ո՞վ էր մեղավորը; Հաստատա՝ ո՛չ Լոմոնոսովը, այլ արշավախմբի հրամանատար Չիչագովը, որին ծովակալության կոլեգիան ինչպես հարկն է շշպռում է: Լոմոնոսովի ներդրումը գիտության մեջ հավասար է «0» -ի: |