Loading...

Articles

«Իր կեղտոտ ներքնաշորերը, (իմա՝ սպիտակեղեն) ընտանեկան հարկի տակ, ընտանիքով (տանը) լվանալ» դարձվածքի ծագման մասին

22:17, Monday, 04 June, 2018
«Իր կեղտոտ ներքնաշորերը, (իմա՝ սպիտակեղեն) ընտանեկան հարկի տակ, ընտանիքով (տանը) լվանալ» դարձվածքի ծագման մասին

Կարծում եմ` կռահեցիք, որ խոսքը վերաբերում է մեզանում տարածված` «Կեղտոտ լվացքը դրսում մի՛ փռիր» (կան նաև այլ տարբերակներ) դարձվածքի մասին է, որն առաջինի փոփոխված ձևն է:


     Երբ մարդիկ փորձում են իրենց միջև ծագած խնդիրները ներքին կարգով լուծել, շրջապատին հեռու պահել այդ խնդրին միջամտելուց, երբեմն ասում են, թե «նրանք իրենց կեղտոտ ներքնաշորերերն ընտանիքում են լվանում:

Ժամանակի սովորոթյունից բխեցված այս արտահայտությունը ծնունդ է առել19-րդ դարի ընթացքում: Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում հագուստը լվանալու համար հարկ է եղել, որ կանայք պարբերաբար հանրային լվացքատուն գնան:

Այս երկարատև ու ծանր աշխատանը կողք կողքի կատարելու ընթացքում կանայք, բնականաբար, օգտվել են իրենց բնակավայրում տեղի ունեցած բոլոր թարմ իրադարձությունների մասին մեկմեկու տեղեկացնելու այս բացառիկ հնարավորությունից: Այսպիսով, իրենց ընտանիքի անդամների կեղտոտ շորերը լվանալու ընթացքում նրանք իմանում էին այս կամ այն մարդու, այս կամ այն ընտանիքի մասին բոլոր բամբասանքները, սրա-նրա գաղտնիքները: Բայց, հռչակավոր գրող Օնորե դը Բալզակի համոզմամբ, առանձին անձանց ու ընտանիքների մասին այս շատ անձնական կամ զգայուն պատմությունները չէր կարելի ի ցույց դնել հասարակությանը, փռել բոլորին ի տես:

Եվ նա իր «Էժենի Գրանդե» վեպում, որը հրատարակվում է 1833 թվականին, բացատրում է, որ անհրաժեշտ է «կեղտոտ նեքնաշորը միայն տանը լվանալ»:

Վեպի տպագրությունից հետո Բալզակի այս խորհուրդը տարածվում է:

Բայց հետազոտողների մի մասի կարծիքով դարձվածի ակունքներում ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերն է: Երբ Պրուսիայի Ֆրիդրիխ 2-րդ թագավորը նրան է ուղարկում իր բանաստեղծությունները՝ խնդրելով մեծ մտածողի կարծիքը, վերջինս նրան հետևյալ պատասխանն է գրում.

«Ահա՛ այն թագավորը, որը ինձ իր կեղտոտ ներքնաշորերն է ուղարկել, որպեսզի ճերմակեցնեմ» (ինչ խոսք, Վոլտերը նկատի է ունեցել ոչ թե ինչ-որ գաղտնիքներ թաքցնելը, այլ պարզապես խմբագրելը):

Ավել ուշ դրա նման մի դարձվածք էլ Նապոլեոնի շուրթերից է հնչել: Խոսելով իր բազմաթիվ եղբայրների ու քույրերի միջև ծագող անհամար վեճերի ու բախումների մասին՝ նա չի ուզում, որ բոլորն այդ մասին իմանան ու ասում.

«Կան պատմություններ, որոնց կեղտոտ ներքնաշորերը պետք է ընտանիքում լվանալ»:

Բալզակն իր «Կորուսյալ պատրանքներ» վեպում հղում է կատարել Նապոլեոնին.

«Եթե դուք ձեզ փոքրիկ ստորություններ թույլ տաք, թող դրանք մնան չորս պատի ներսում…Նապոլեոնը դա «Իր կեղտոտ նեքնաշորերը ընտանիքում լվանալ» է անվանել:

Այնուհանդերձ, չնայած արտահայտության ծագման վերաբերյալ առկա մի քանի վարկածներին, ինչպես տեսնում եք, միանշանակ է, որ այն ֆրանսիական միջավայրում է ծնունդ առել: Բայց, ցավոք, ֆրանսիացիներից մեզ փոխանցված այս արտահայտությունը մեզանում անհաջող է տեղայնացվել, ավելին, նույնիսկ սխալ է տեղայնացվել, որովհետև անտրամաբանական է կեղտոտ լվաք փռելը, ճիշտն այն է, որ կեղտոտ հագուստը պետք է տանը, միայն ընտանիքի անդամների հետ լավանալ, որպեսզի երբ լվացքը փռվի չորանալու, ուրիշները չտեսնեն և՛ այդ կեղտը, և՛ կեղտաջուրը: Եթե լվացքն արդեն արվել է, ապա այն կեղտոտ լինել չի կարող (խոսքս չի վերաբերում անփութորեն արված լվացքին):

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5544 | 0 | 0
Facebook