Loading...

Articles

Վերջին դաս

14:34, Friday, 25 May, 2018
Վերջին դաս

Ես ու դու ունենք մի պատմություն, Կողք կողքի անցելենք մանկություն…
     Իմ ու քո դպրոց-երջանկություն, Հարազատ մի ընտանիք, Ուր անհոգ էինք, երջանիկ:
     25.05.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ IXդասարանի «Վերջին դաս» խորագրով միջոցառումը: /Դասղեկ Սուսաննա Օհանջանյան/
     Այսօր յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվել մեր հոգում, ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր ուսուցիչներին: Դպրոցում ձեռքբերած գիտելիքները, հմտությունները, փորձն ու խրատները, ինչպես նաև ստացած սերն ու ջերմությունն կօգնեն մեր աշակերտներին իրականացնելու ապագայի նպատակները, անվախորեն և վստահ քայլելու: Սիրելի շրջանավարտնե՛ր, գնահատեք այն ջանքերը, որ կատարել են ձեր ծնողները և ուսուցիչները: Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն մեծ դասերը, որ ստացել եք ձեր դպրոցում, որովհետև դրանով եք բացելու բոլոր դռները, դրա շնորհիվ եք կայանալու դուք և դրա միջոցով եք կայացնելու մեր երկիրը:
     «Ուսումնառության մի նոր փուլ է սկսվում իններորդցիների համար, ովքեր կանգնած են ուսումն ավագ դպրոցներում կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու ընտրության առաջ: Վստահությամբ նայեք առաջ, վստահությամբ շարժվեք և հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է նոր կյանք: Շնորհավորում ենք ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Հաջողություն, լավատեսություն», -իր ուղերձում նշեց տնօրեն Զավեն Ստեփանյանը:
     Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները ամենուր ուղեկցեն հաջողությունները: Բարի երթ, սիրելի շրջանավարտներ։
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4994 | 0 | 0
Facebook