Ինչպես երևում է Գերմանական մեքենան անխափան է աշխատում: Չեմպինների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում Մյունխենի Բավարիան ոչ մի շանս չտվեց Թուրինի Յուվենտուսին, որը այս մրցաշրջանում մինչ այս հանդիպումը ոչ մի պարտություն չէր կրել Չեմպիոնների լիգայում: Հանդիպման առաջին իսկ րոպեին Դավիդ Ալաբան հեռահար հարվածով խոցեց Բուֆֆոնի պաշտպանած դարպասը: Բավարիայի գրոհները հետևում էին մեկը մյուսին: Յուվենտուսի դարպասը անընդհատ "կրակի" տակ էր, Իսկ դրվագներից մեկում Ռոբբենը անհավանական դիրքից վրիպեց: Երկրորդ խաղակեսում Բավարացիները ավելացրին ճնշումը և սկսեցին ավելի շատ տիրել գնդակին, ինչի արդյունքում 2-րդ գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում: Գոլի հեղինակ դարձավ Մյուլլերը: Հանդիպումն այդպպես էլ ավարտվեց, չնայած Բավարացիները կարող էին ևս մի քանի գնդակ ուղարկել Յուվենտուսի դարպասը, սակայն դա նրանց չհաջողվեց, իսկ Յուվենտուսը այդպես էլ ոչ մի գոլային պահ չստեղծեց Նոյերի պաշտապանած դարպասին:
Բավարիան հաղթեց, իսկ մեկ շաբաթ անց կկայանա պատասխան հանդիպումը Թուրինում:
Բավարիա - Յուվենտուս 2: 0
Գոլեր- Ալաբա /1-ին րոպե/, Մյուլլեր /63-րդ րոպե/