Loading...

Articles

Ամփոփիչ դաս տեխնոլոգիայից

09:52, Tuesday, 22 May, 2018
Ամփոփիչ դաս տեխնոլոգիայից

4-րդ դասարանի ամփոփիչ դասն էր «Տեխնոլոգիա» առարկայից՝ ձեռներեցության բաղադրիչով: Աշակերտները կարողացան ներկայացնել իրենց տեսական գիտելիքները և գործնական հմտությունները ձեռներեցությունից: Դասի ընթացքում կազմվեց «Բիզնես պլան» . աշակերտները բաժանվեցին երկու խմբի՝ արտադրողներ և ծառայություն մատուցողներ: Սեփական ձեռքի արտադրանքները՝ ձեռնոցային տիկնիկները, վաճառեցին համադասարնցիներին, ովքեր էլ բեմականացրին «Երեք խոզուկների հեքիաթը»: Ճշգրիտ հաշվարկ կատարեցին՝ առանձնացնելով շահույթը, իսկ շահույթի տնօրինման փորձն արդեն ունեին զատկական տոնահանդես-վաճառքից: Հմտորեն կարողանում էին զանազանել բարիք ստեղծելու, շահույթ ստանալու և սեփական եկամուտից բարեգործություն անելու գաղափարները: Նկատելի էր, որ աշակերտներն օժտված էին դերասանական ձիրքով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6025 | 0 | 0
Facebook