Ճիշտ է տարիներ առաջ` 60_ական թվականներին Արմավիրի մարզում զբաղվել էին բամբակամշակմամբ, բայց հանդիպելով տեխնոլոգիական խնդիրների, դադարեցրել են բամբակի աճեցումը։ Այսօր ընկերությունը հրավիրել է տաջիկ մասնագետների ովքեր իրենց փորձը կփոխանցեն մեր գյուղատնտեսներին:
Բամբակամշակման ծրագիրը ոչ միայն Բամբակ Տեքստիլ Գրուպ ՍՊԸ-ի ծրագրի իրականացումն է, այլ երկրում գյուղատնտեսական նոր կուլտուրայի զարգացումը, գյուղացիների կենսամակարդակի բարձրացումը, արտաքին և ներքին առևտրային կապերի հաստատում և ամրապնդում։Այս ամենի համար շատ մեծ ուրախությամբ էին ոգեշնչված Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները` հանձինս մարզպետ պարոն Ա.Ղահրամանյանի: