Աշխարհում ծխողների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 1, 1 մլրդ, որոնց մոտ 63%-ը տղամարդիկ են: Ռուսաստանում ծխում է տղամարդկանց 58 տոկոսը, կանանց 12 տոկոսը, Անգլիայում՝ տղամարդկանց 30 տոկոսը, կանանց՝ 28 տոկոսը, իսկ ԱՄՆ-ում այս ցուցանիշներն առավել մոտ են՝ 28 տոկոս ծխող տղամարդիկ ընդդեմ 24 տոկոս կանանց: Ամենաքիչն են ծխում ուզբեկներն ու չինացիները:
Ծխողն օրական կատարում է միջինը 200 ներքաշում, 6000՝ ամսում, 72000 տարում և 2 մլն ողջ կյանքի ընթացքում:
Ժամանակակից բժշկությանը հայտնի է ծխամոլության դեմ պայքարի մոտ 120 միջոց, որոնցից գործնականում կիրառվում է 40-ը: Համաձայն Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների Եվրոպայի ներկայիս 850 մլն բնակիչներից 100 մլն-ը կմահանա ծխելով պայմանավորված հիվանդություններից:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողները 13 անգամ հաճախ են հիվանդանում ստենոկարդիայով, 12 անգամ ավելի հաճախ սրտամկանի ինֆարկտով և 10 անգամ ավելի հաճախ՝ խոցային հիվանդությամբ:
Բոլոր համեմատությունները ի վնաս ծխողների են, հետևություններն արեք ինքներդ: