Loading...

Articles

Խոսքի ազատություն և ատելության մթնոլորտ

22:02, Thursday, 03 May, 2018
Խոսքի ազատություն և ատելության մթնոլորտ
     Ինչ է խոսքի ազատությունը???? Իմ պատկերացմամբ մարդու անաչառ կարծիքը երևույթի կամ մարդու գործունեության մասին: Ո՝չ թե մարդու արտաքինի, ընտանիքի, անձնական կյանքի մասին հայհոյախառը արտահայտություններ: Դա արդեն խոսքի ազատություն չէ, դա սրբապղծություն է, կոկորդ կտրելու աստիճան: Կարող ես մտնել սոց ցանցեր, կարդալ մարդու մեկնաբանությունները այս կամ այն մարդու կամ երևույթի մասին, կիսված նյութերը, և դեմդ կկանգնի նա, ամբողջովին, առանց թաքուն տեղերի, ինչպիսի դիմակ էլ կրի:
     Պարզվեց, որ մեր այսպես կոչված ՙսիրո՚ հեղափոխությունը ավելի շատ ատելության հեղափոխություն է, ինչքան էլ ներկայացվի գունեղ նրբերանգներով: Սերժի ատելի վարչակարգը....Ատելի ՀՀԿ-ն, ատելի ՀՀԿ-ականները....ատելի է ամեն ինչ, ինչ կապված է ՀՀԿ-ի հետ...դերասաններ, երգիչներ, քանդակագործներ և նկարիչներ...կա մի լուսավոր կերպար կապված ՀՀԿ-ի հետ, իրոք հարգանքի արժանի Ֆելիքս Ցոլակյան... հասարակության մեջ ընդունված բանաձևը -ով մեզ հետ չի թուրք է, հիշեցրեց 30 ամյա վաղերմության ցույցերը, այն ժամանակ գոռում էին.-ով մեզ հետ չի, հայ չի: Նույն սցենարն է, բան չի փոխվել, միայն սպիրալաձև զարգացումն ասել է իր խոսքը, հայը փոխարինվել է թուրքով...դինամիկան ակնառու է...ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն լավ կողմնորոշվեցին անցան ՙժողովրդի՚ կողմը, ի վերջո ՙդամքյաշի՚ կարգավիճակը այս պահին այնքան էլ վատը չէ, մինչև կանցնի վտանգը, նամանավանդ ՙդամքյաշության՚ ահագին փորձ կա, որն էլ իրենց ազատեց ատելիի կարգավիճակից և պահպանեց պաշտոններ ստանձնելու հնարավորությունը...
     Նույնիսկ Կարեն Կարապետյանը անմասն չմնաց ատելությունից...Սերժի Կարենն է...թե ինչ աշխատանք է տարել Կարապետյանը այս 2 տարվա ընթացքում, այլևս ոչ ոքի հետաքրքիր չէ...
     ...մի բան գիտեմ, եթե կա ատելություն սերմանում, այդ սերմերը մի օր ծիլ են տալու, բերքն էլ բնականաբար վայելելու է սերմանողը...
     Ինչ ցանես, այն էլ կհնձես...
     Անեծքն էլ երկու բերան ունի, բումերանգի նման կվերադառնա անիծողին:
     Զգուշավոր եղեք խոսք ասելիս, 7 չափեք մեկ կտրեք, կյանքը աստիճան է, շատ մի ատեք, սիրել կա, շատ մի սիրեք, ատել կա: Գնահատեք մարդուն ըստ իր գործերի, ոչ թե պատկանելիության, քանզի չգիտեք ինչից է բխում պատկանելիությունը, ատեք ձեզ, ձեր անհաջողությունների համար, ձեր թուլությունների համար, 10 հազարներ վերցնելու համար, ձգտեք առաջին հերթին փոխել ինքներդ ձեզ...
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5943 | 0 | 0
Facebook